Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը 2019 թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162.5 միլիարդ դրամի ավելացված արժեքի հարկ

Վերադարձ լուրերի բաժին

00:40 , 29 Փետրվար 2020

Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 90 միլիարդ 161 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն դրամով կամ 80.3%-ով: Ընդհանուր առմամբ, վերադարձվել է 170 միլիարդ 438 միլիոն դրամ (այդ թվում՝ հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկը՝ շուրջ 7.9 միլիարդ դրամ), ինչը 79.7 % -ով գերազանցել է 2018-ի ցուցանիշը: Այդ մասին փետրվարի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:

Հարկային oրենսգրքի փոփոխություններով 2019 թվականի ընթացքում պարզեցվել է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը՝ առավել բարենպաստ պայմաններ սահմանելով տնտեսվարողների համար: Մասնավորապես՝ 2019թ-ի հոկտեմբերից սկսած՝ վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները (հին դեբետները): Այսինքն, հարկ վճարողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռնվել՝ հետ ստանալ իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ԱԱՀ-ի բոլոր հաշվարկներով գոյացած՝ հիմնավոր դեբետային գումարները: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները (պայմանական` նոր դեբետ) միասնական հաշվին մուտքագրվելու դրույթը մինչ այդ կիրառվում էր սկսած 2017թ. 2-րդ կիսամյակից, մինչդեռ այդ ժամկետից առաջ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը հաշվանցվում էր միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Փոփոխությամբ հնարավորություն ընձեռվեց տարիներով կուտակված բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարները մուտքագրել հարկ վճարողի միասնական հաշվին (ընդ որում, այս պարագայում պարտադիր չէ դիմումի ներկայացման պահին տնտեսավարող սուբյեկտի ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքը):

Մեկ այլ փոփոխությամբ՝ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա մինչև 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումարների մնացորդը մուտքագրվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության, 2019թ-ին այդ եղանակով մուտքագրվել է ընդհանուր գումարով 1 միլիարդ 575 միլիոն դրամի գումար:

Թելման Ասատրյանի տեղեկացմամբ՝ մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի, ինչպես նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ԱԱՀ-ի դեբետային փոխհատուցվող գումարների (հին ու նոր դեբետների) համար նույնպես (նախկինում միայն 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով էր) սահմանվել է պարզեցված ընթացակարգ, գործում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով և հարկ վճարողներին գումարները վերադարձվում են (միասնական հաշիվ են մուտքագրվում) դիմումը մուտքագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: (Եթե հարկ վճարողի տվյալները համապատասխանում են կառավարության համապատասխան որոշումներով սահմանված չափանիշներին): Բարձրացվել է պարզեցված ընթա¬ցա¬կարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը՝ 20 մլն-ից դարձնելով 40 մլն դրամ:

Դյուրացվել է պարզեցված ընթա¬ցա¬կարգով վերադարձման կարգը ևս: Հարկ վճարողի կողմից բոլոր հաշվարկների, հաշվետվությունների ներկայացված լինելու և հարկային պարտավորությունների կատարված լինելու պահանջի փոխարեն այժմ սահմանվել է միայն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացված լինելու չափանիշը: Փոփոխությամբ` հարկային պարտավարության առկայության պարագայում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները պարզեցված ընթացակարգով մուտքագրվում են միասնական հաշիվ, որից հետո մուտքագրման օրով մարվում են հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի (միասնական հաշվին մուտքագրման) ժամանակահատված է սահմանվել եռամսյակը՝ նախկին կիսամյակի փոխարեն: Հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվեց առավել հաճախակի պարբերականությամբ դիմելու ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքների, յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցող գումարները միասնական հաշվին մուտքագրելու նպատակով 2019թ-ին իրականացվել է 2356 ուսումնասիրություն, իսկ 2018թ-ի ցուցանիշը գերազանցել է 1258-ով կամ 114.6%-ով:

Բիզնեսին նման ծավալով գումարների վերադարձը մուլտիպլիկատիվ էֆեկտ է առաջացնում տնտեսության բոլոր ոլորտներում՝ այդ միջոցների շրջանառության ամբողջ շղթայում: Տնտեսվարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել շրջանառու միջոցները: Միաժամանակ միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներով հնարավորություն են ստանում մարել ինչպես այլ հարկերի ու վճարների գծով պարտավորություններն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%: