Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է

Վերադարձ լուրերի բաժին

00:16 , 14 Սեպտեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Նորագավիթի ավտոմաքսատանը տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ: Այստեղ կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապոււմ մեքենաները դուրս բերել ավտոմաքսատան տարածքից։

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները 48 ժամվա ընթացքում պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից: «Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի»,- նշվում է ՊԵԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նորագավիթի ավտոմաքսատանն օրական մաքսային ձևակերպում է ստանում 550-ից 600 ավտոմեքենա, և երբ քաղաքացիները տարբեր պատճառներով մեքենան տևական ժամանակ թողնում են մաքսային հսկողության գոտում, եղածին ավելանում են նորերը՝ ստեղծելով նման իրավիճակ։ Դրանից խուսափելու միակ ճանապարհը մաքսային ձևակերպում ունեցող մեքենաները տարածքից ժամ առաջ հանելն է, որպեսզի մյուսները ևս կարողանան առանց խոչընդոտների անցնել մաքսային ձևակերպման ընթացակարգը: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ այժմ Նորագավիթի ավտոմաքսատան տարածքում մաքսային ձևակերպում ստացած 80-ից 100 տրանսպորտային միջոց ենթակա է դուրս բերման մաքսային հսկողության գոտուց:

Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է նախկինում մաքսային ձևակերպում ստացած և այսուհետ մաքսային ձևակերպում ստացող ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում իրենց մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից, այլապես նշված մեքենաները մաքսային հսկողության գոտուց ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: