Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը ստեղծել է քարտերի միջոցով հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետ տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց կոմիտե կամ բանկ այցելելու։

Նախկինում վճարում կատարելու նպատակով հարկ վճարողներն այցելում էին բանկ կամ օգտվում բանկերի էլեկտրոնային հարթակներից, իսկ այսօր հաշվետվությունների ներկայացման և հարկային պարտավորությունների կատարման ամբողջ գործընթացը հնարավոր է իրականացնել մեկ էլեկտրոնային համակարգում: «Եթե բանկ այցելելու միջոցով վճարումը կատարելիս երբեմն կազմակերպության տվյալները սխալ էին մուտքագրվում, նոր համակարգը նման վրիպումները բացառում է, քանի որ համակարգ մուտք գործելիս արդեն իսկ նույնականացվում են տնտեսվարողի տվյալները»,-նշում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը։

Վճարումը բարեհաջող կատարելու դեպքում հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում է գալիս, իսկ ծագած խնդիրների մասին հաղորդագրությունը հայտնվում է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում գտնվող հարկ վճարողի էջում։

Նոր համակարգի միջոցով վճարումները կատարվում են ակնթարթորեն, իսկ պարտավորությունները բանկի կողմից գանձապետական հաշիվներին փոխանցվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Կորոնավիրուսի տարածման պայմաններում, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային հարթակում հարկային պարտավորությունները կատարելու նոր գործիքներ է մշակում: Առաջիկայում հնարավորություն կստեղծվի նույն հարթակում վճարումներ կատարել նաև բանկային հաշիվներից:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։