Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ դեղորայք և բջջային հեռախոսներ հեռախոսներ

Վերադարձ լուրերի բաժին

17:21 , 23 Հունիս 2020

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար մեքենան:

Ռենտգեն զննում իրականացնելու ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորապես՝ բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հանգստյան խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել են 3,5 կգ ընդհանուր քաշով դեղորայք, «Iphone 11 PRO» բջջային 4 հեռախոս և 10 ականջակալ: Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: