Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ զանգերի կենտրոնի դիմումների 80 տոկոսից ավելին հարկային խնդիրներով է

Վերադարձ լուրերի բաժին

19:42 , 24 Հուլիս 2019

2019թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 124 311 հարցադիմում, որից 80%-ը հարկային, իսկ 20%-ը մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Հեռախոսազանգերի կենտրոնը կազմակերպություններին և ֆիզիկական անձանց տրամադրում է տեղեկատվություն հարկ վճարողների իրավունքների և պարտականությունների, հարկերի, մաքսատուրքերի, մաքսային և այլ պարտադիր վճարների, դրանց հաշվարկման և վճարման կարգերի, հարկային հաշվետվությունների ձևերի լրացման և ներկայացման կարգերի վերաբերյալ և այլն:

Հարցերին զուգահեռ կենտրոնը ստանում է նաև առաջարկություններ և բողոքներ: Հարկ վճարողների կողմից այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 490 դիմում-բողոք: Բողոքները վերաբերել են ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումներին, մասնավորապես, քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելուն, ինչպես նաև չգրանցված աշխատողներին և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը:

Քաղաքացիներն իրենց հարցերը, առաջարկություններն ու բողոքները կարող են ներկայացնել ինչպես հեռախոսազանգերերի միջոցով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջի միջոցով (petekamutner.am):

Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքների շարունակական բարելավման նպատակով՝ ավելացել է կենտրոնի աշխատակիցների թիվը, իսկ հուլիսի 12-ից 060 544 444 հեռախոսահամարին զուգահեռ գործարկվել է նաև նոր՝ անվճար 08000 0007 հեռախոսահամարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային առևտրի ծավալի վերականգնումը դանդաղել է

ՀՀ ԿԲ 2019 թ․ առաջին կիսամյակի ֆինանսակայն կայունության հաշվետվության համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում հիմնական ապրանքային շուկաներում ընդհանուր առմամբ շարունակվել է գների նվազման` նախորդ տարեվերջին արձանագրված միտումը։

Լիդիանը դատական հայց է ներկայացրել Էրիկ Գրիգորյանի ղեկավարած նախարարության դեմ

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել շրջակա միջավայրի նախարարության որոշումներից մեկը, որով գերատեսչությունը մերժել է Դարբ գետից 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության դիմումը։

Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Զրուցակիցները նշել են, որ համագործակցության մեծ ներուժ են տեսնում գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արդյունաբերության և մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: