Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ արտակարգ դրությունը կերկարաձգվի

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանի հետ, ով թողնելով աշխատանքը Գերմանիայում՝ ժամանել է Երևան և ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, անցկացրել է ճեպազրույց։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ COVID-19-ի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց որոշակի կայունացման հույսեր են ի հայտ գալիս: «Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ լարված, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ որոշակի կայունացում ունենք և կայունացում ենք ունենալու: Սա պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

b4b.am

Վարչապետը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորել է պահպանել պարետատան և Առողջապահության նախարարության կողմից սահմանված հակամահաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորություն:

Ճեպազրույցի ավարտին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնելու հավանականությունը բավականին մեծ է: «Կա արտակարգ դրությունը երկարաձգելու հավանականություն և բավականին մեծ է այդ հավանականությունը: Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի»,- ասել է վարչապետը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: