Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նախարարը ներկայացրեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շահառուների թիվը

Վերադարձ լուրերի բաժին

22:58 , 29 Ապրիլ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե որքան շահառու է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման կառավարության հաստատած ծրագրերից: Այդ մասին Խաչատրյանն ասաց ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Առաջին միջոցառման շրջանակում տրվող օժանդակությունից արդեն օգտվել են 284 կազմակերպություններ, որոնք ունեն 24,6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր: Երկրորդ միջոցառման շրջանակում մեր շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6 հազարը, որոնցից 5 500-ն այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչև 1 մլն դրամ վարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: Երրորդ միջոցառման շրջանակում շահառու են հանդիսացել 549 կազմակերպություններ, որոնք ունեն 6,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր»,- ասաց Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ տնտեսական հետևանքների չեզոքացման թվով հինգերորդ ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 1,9 մլրդ դրամ գումարի աջակցություն: ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում է հաստատել։

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: