Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Յանդեքս»-ի ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում նոր նախագծեր իրականացնելու ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

02:03 , 08 Հունիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ: Այդ մասին b4b.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

«Յանդեքս» ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացքիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը: Նրանք նշել են, որ շահագրգռված են մեր երկրում «Յանդեքս»-ի գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցության:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է «Յանդեքս»-ի ղեկավարների ծրագրերը և նշել, որ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումն ու ընդլայնումը մեր երկրում: Գործադիրի ղեկավարի խոսքով` կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց իրականացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։