Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում կառավարությունն արդեն ծախսել է 12.5 մլրդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

13:23 , 20 Ապրիլ 2020

EconoMood-ն առանձնացրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հիմնական թեզերը․

Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում կառավարությունն արդեն ծախսել է 12.5 մլրդ դրամ, որը վերաբերել է ավելի քան 466 հազար քաղաքացիների: Աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 90 հազար քաղաքացիների, ովքեր հանդիսացել են տուժած ոլորտներում վարձու աշխատող կամ կորցրել են իրենց աշխատանքը: Արդեն աջակցություն է ցուցաբերվել 70 հազար ընտանիքների, որտեղ ծնողները չեն աշխատում և ունեն անչափահաս երեխաներ:
13-րդ ծրագրով այս ամսվա վերջում նպաստառու ընտանիքներին տրամադրվելու է 1.2 մլրդ դրամի չափով աջակցություն, որը կվերաբերի 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ: «Ծրագիր ունենք՝ բոլոր ուսանողներին տրամադրել անտոկոս ուսանողական վարկ՝ եթե ուսանողի ՄՈԳ-ը 80-ից բարձր է, իսկ եթե ՄՈԳ-ը ցածր է 80-ից՝ տրամադրել 5 տոկոսով վարկ»,- նշել է Սարգսյանը: Այսօր ծրագրում ավելացվել են տուժած ոլորտի շահառուների նոր ցանկերը: «Այժմ աշխատում ենք ծրագրային ապահովման վրա և մինչև շաբաթվա վերջ հնարավոր է այնպես լինի, որ ծնողը մուտքագրի միայն իր տվյալները, իսկ երեխայի տվյալները բերվեն ավտոմատ»,-ասել է նա:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: