Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մինչև հուլիսի 13-ը

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարությունը հունիսի 12-ի արտահերթ նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն երկարաձգելու հարցը։ Դա երրորդ երկարաձգումն է: Ըստ հիմնավորման՝ պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն էր հաստատվել, վերացված չեն։

«Ամենօրա ռեժիմով հրապարակվող թվերն արտահայտությունն են այն բանի, թե ՀՀ-ում վերջին 7-ից 14 օրվա ընթացում ինչպես են պահպանվել հակահամաճարակային կանոնները։ Մեկ-երկու օր պոզիտիվ ազդակներից հետո նկատում ենք, որ երբ թվերի նվազում է լինում, կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում, ինչը մեծ պրոբլեմ է։ ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերն արտահայտում են՝ ինչպես ենք պահպանել կանոնները․․․ Մեր դեպքերի 75 և ավելի տոկոսն անցնում է առանց բարդության, բայց դրանով անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի ու մահերի թիվը։ Մենք բոլորս բոլոր հնարավոր միջոցներով պետք է այս ուղերձը տեղ հասցնենք քաղաքացիներին՝ չմտածելով, որ էլի ենք ասել։ Եթե թվերը անկում չեն ապրում, պետք է ասենք հազար, տասը հազար անգամ»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։