Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մեր ռազմավարական տեսլականն է Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար

Վերադարձ լուրերի բաժին

20:15 , 21 Մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019 թթ.): Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը:

Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած և պետք է գիտական, փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր տեսակետները կհամընկնեն, բայց ես համոզված եմ, որ այս տեսակետների բախման, քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն և որոնք կապ չեն ունենա պահի կոնյուկտուրայի հետ ու որոնք ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև զեկույցներով հանդես են եկել տնտեսագետ, փորձագետ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ Տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., փորձագետ Ատոմ Մարգարյանը, ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տ.գ.թ. Հայկ Մարկոսյանը, ՀՊՄՀ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ պաշտպանության նախարարության ՊԱՀՀ հետազոտող-վերլուծաբան, տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը, Տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, տ.գ.թ. Սվետլանա Դալլաքյանը, ԵՊՀ դասախոս, որակավորված աուդիտոր, տ.գ.դ., դոցենտ Տիգրան Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, տ.գ.թ. Մերի Մանուչարյանը:

Նրանք կառավարությանը ներկայացրել են առաջարկություններ, որոնք բխում են 2019թ. փետրվարի 8-ին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ելակետային դրույթներից:

Վարչապետ Փաշինյանը համաժողովի ավարտին ասել է. «Շատ խոսվեց և խոսվել է փոքր հողակտորների խնդրի մասին: Այժմ կառավարությունում շատ մեծ ինտենսիվությամբ այս խնդրի վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք փոքր և չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել:

Այստեղ շատ կարևոր նշանակություն տրվեց հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանը: Երևի տեղյակ եք, որ մենք ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հայտնաբերման հետ կապված օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել, որը սույն թվականի հուլիսի 1-ից մտնում է ուժի մեջ: Իհարկե, դա մասնագիտական շատ նուրբ ոլորտ է, բայց փորձագետները հավաստիացնում են, որ այս օրենսդրական փաթեթն անխուսափելի է դարձնելու, որ հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին կարողանանք բացահայտել, հակառակ դեպքում, այդ հանքերը չեն կարող շահագործվել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: