Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը:
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, Կոտայքի մարզում անցկացվող համաժողովն առիթ է՝ ևս մեկ անգամ արձանագրելու համար, որ կառավարությունը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է իսկապես որպես արդյունաբերական երկիր։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ, և գործադիրի քաղաքական առաջնային խնդիրներից է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն։
«Կոտայքի մարզը նաև շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի։ Այս ընթացքում էլ, իհարկե, եղել են նվիրյալներ, ովքեր խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել, և ես ուզում եմ, որ մենք այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետև, կարծում եմ, նրանք, ովքեր շփվել են, կարող են համոզվել, որ արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, ովքեր, բացի արդյունաբերությունից, որևէ ուրիշ բան չեն ուզում տեսնել, որևէ ուրիշ բանի մասին չեն ուզում լսել, և դա շատ կարևոր հատկանիշ է»,- ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ Կոտայքում արդյունաբերությունից բացի պետք է զարգանան նաև զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները և գյուղատնտեսությունը, հատկապես՝ արդյունաբերական գյուղատնտեսությունը: «Այս ասելով նկատի է առնվում հետևյալը՝ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պիտի լրջորեն ավելանա, և սա մեզ համար ռազմավարական խնդիր է։ Ի՞նչ նկատի ունենք օգտակար գործողության գործակից ավելացնել ասելով։ Ենթադրենք` եթե 100 կգ կամ 1 տոննա խաղողի արտադրության վրա աշխատում է 10 մարդ, քաղաքական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ 1 տոննա խաղողի մշակման վրա աշխատի, օրինակ, 2 կամ 1 մարդ, որպեսզի ստացվող եկամուտը, ներդրվող միջոցները լինեն առավել արդյունավետ»,- պարզաբանել է գործադիրի ղեկավարը։
Վարչապետն ասել է, թե կառավարության խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից շարունակած կրթությամբ, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ՝ ամեն ինչում, որովհետև հենց այս ռացիոնալությունն է տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը։
Համաժողովի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներդրումային ներուժը. ցուցադրվել է մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, ներկայացվել են մարզի հաջողված 10 ձեռնարկությունների պատմությունները։ Հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում «ՀՀ Կոտայքի մարզի արտադրատնտեսական հնարավորությունները և ներդրումների ներգրավման հեռանկարները» թեմայով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի, «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն, գործարար Հարություն Մնացականյանի և «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հայաստանյան համակարգող, «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերության գործընկեր Սևակ Հովհաննիսյանի մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներդրումային համաժողովի մասնակիցների մի շարք հարցերին։
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նպատակներն են՝ համախմբել պետական և մասնավոր հատվածին, ակտիվացնել ներդրումային միջավայրը մարզում, հաստատել նոր գործակցային կապեր գործարար ոլորտում, մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների։
Դիտումներ 783
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: