Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է, և շնորհակալ եմ, որ աջակցում եք այդ խնդրի լուծման հարցում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

21:24 , 25 Սեպտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։

Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդիկյանը, Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նյու Յորքի հայության հարյուրավոր ներկայացուցիչներին և հանդես եկել ելույթով:

_47I6363

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո ամենակարևոր մարտահրավերը մարդկանց մեջ փոփոխությունների արմատավորումն ու նոր իրավիճակի գիտակցման սերմանումն է: «Սկզբից կար այդպիսի արտահայտություն՝ սրա՞ համար ենք հեղափոխություն անում, այսինքն՝ մարդիկ, որ երթևեկության կանոնները խախտում են, տուգանվում են, նեղվում են, ասում են՝ մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում, գողը գողություն է անում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, մյուսը չի կարողանում իր ծանոթին աշխատանքի ընդունել, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, այսինքն՝ հեղափոխության այդպիսի ընկալում կար, որ ենթադրենք, նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են, որ յուղոտ պաշտոն ստանան կամ իրենց բարեկամներին յուղոտ պաշտոնների տեղավորեն և չի ստացվել, և մտածում են, որ եղավ հեղափոխությունը, այն, ինչ մենք ուզում էինք և չէինք կարողանում անել, հիմա կանենք՝ պետք է այդ փողն աշխատեինք, անպատիժ լինեինք»,- ասել է վարչապետը։

_TM_4573

Նա վստահեցրել է, որ հեղափոխությունից մեկ տարի անց իր վճռականությունն ավելի է ամրապնդվել՝ երկիրը կոռուպցիայից, անօրինությունից և հովանավորչությունից աազատելուց հարցում: Հայաստանի վարչապետի ելույթից հետո Նյու Յորքի հայության ներկայացուցիչները հարցեր են ուղղել նրան։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում կաշառակերության դեմ պայքարին, պետական կառավարման որակի բարձրացմանը, տնտեսության առաջնահերթություններին, գործազրկության հաղթահարմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկանց տնտեսական գործունեության քաջալերմանը, Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին և տեսլականին, տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայություններին, սփյուռքահայ երիտասարդության կապը հայրենիքի հետ ամրապնդելուն և հայկական ինքնության պահպանմանը, բժշկական նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու տարածքում բացվել է նաև թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական կրեդիտավորման օրենքի նախագիծն ընդունվեց

Մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով վարկերի դեպքում առաջարկվում են կանոնակարգումներ, որով ԿԲ-ն կսահմանի որոշակի նորմատիվ իրավական պահանջներ՝ այդ թվում սպառողի վարկունակության մասով:

Ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծն առաջին ընթերցմամբ արժանացավ ԱԺ-ի հավանությանը

Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն:

Կենտրոնական բանկը հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից

«Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: