Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Մենք պետք է գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և տնտեսական տեղադիրքը աշխարհում»

Վերադարձ լուրերի բաժին

23:36 , 20 Մարտ 2020

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Gov_47I0203

Վարչապետը նշել է, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այս ձևաչափով, որը պայմանականորեն անվանվում է տնտեսական հակաճգնաժամային գործողությունների օպերատիվ շտաբ կամ պարետատուն: Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ արդեն կան կոնկրետ արդյունքներ, որովհետև արդեն իսկ կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնց վերաբերյալ շատ արագ հանրային քննարկումներ տեղի կունենան, և կկայացվեն որոշումներ:

«Կարծում եմ, որ առնվազն մինչև այս պահը նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Հայաստանը շարունակում է բարելավել իր պոզիտիվ իմիջն աշխարհում: Կարծում եմ, որ սրանք ամենևին էլ երկրորդական նշանակություն չունեն՝ մեր հետագա պլանները ոչ միայն կազմելու, այլև իրագործելու իմաստով, և այս փուլում մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն մեր տնտեսվարողներին աջակցելը, մեր տնտեսության մրցունակությունն ավելացնելը, այլև պետք է շատերին տեսանելի լինի աշխարհում, որ ետճգնաժամային ժամանակներում Հայաստանը տնտեսական գործունեություն վարելու համար լավագույն տեղերից մեկն է աշխարհում: Սա, իհարկե, մեզնից լուրջ ջանք և լուրջ աշխատանք է պահանջելու, և ես համոզված եմ, որ այդ աշխատանքը մենք ի վիճակի կլինենք անել», – նկատել է կառավարության ղեկավարը:

Nikol_Pashinyan_47I0173

Վարչապետը նշել է, որ նաև քննարկման այս ձևաչափի որոշակի բյուրեղացման գործընթաց է լինելու, և կառավարությունը բաց է լինելու նաև առաջարկների, գաղափարների համար. «Պետք է հաղորդակցություն ունենանք նաև քաղաքական այն ուժերի, քաղաքացիական հանրության այն շրջանակների և տնտեսվարող այն շրջանակների հետո, որոնք մեզ հետ կիսելու գաղափարներ կունենան»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ կառավարությունն արդեն շատ հստակ իր ռազմավարությունն ընդգծել է, և պետք է պարզ լինի, որ այդ ռազմավարությունից չի շեղվելու այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ապացույցներ չկան, որ դա սխալ ռազմավարություն է: «Հատկապես տնտեսական ոլորտում մենք պետք է մրցունակության բարձրացումը, արդյունավետության բարձրացումը, նորարարության ներմուծումը և նոր աշխարհի ձևակերպմանը մասնակից լինելու հավակնությունները համարենք առաջնային՝ իհարկե, ունենալով նաև սոցիալական աջակցության հրատապ գործողությունների ծրագիր։ Երեկ մենք քննարկել ենք և դրա վերաբերյալ արդեն ունեցել ենք որոշումներ», – ընդգծել է երկրի վարչապետը:

Gov_T012709

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ցուցանիշներ է ներկայացրել առանձին ոլորտներում շրջանառության ծավալների վրա կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ազդեցության, հարկային վճարումների և եկամուտների, ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ: Եվս մեկ անգամ անդրադառնալով հարկային արձակուրդի գաղափարին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հարկային արձակուրդ չի տրամադրելու: Մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց հարկերը վճարել, և հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը՝ կառավարությունը ևս միջոցներ է ներդնելու՝ քաղաքացու հետ մասնակցելով հարկերի վճարմանը:

Gov_T012745

Խորհրդակցությանը քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Անդրադարձ է եղել ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական կոոպերատիվներին հնարավոր օժանդակության մեխանիզմներին և գործիքակազմին: Արծարծվել են գյուղատնտեսական միկրովարկավորման՝ որպես հակաճգնաժամային աջակցության արդյունավետ գործիքի կիրարկմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսական հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը միտված է լինելու և՛ ոլորտին աջակցություն ցուցաբերելուն, և՛ ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գույքագրել բոլոր առաջարկությունները, լրամշակել միջոցառումների փաթեթը և հաջորդ շաբաթվա սկզբին ներկայացնել վերջնական քննարկման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: