Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը»,-Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

16:18 , 09 Օգոստոս 2019

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։ Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Nikol_Pashinyan_ETM_Kyrgizstan__TM_0756

Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների արարողակարգային լուսանկարահանման արարողությունից հետո տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։

Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար ասել է, որ նեղ կազմով հանդիպմանը ԵԱՏՄ երկրների վարչապետները կարծիքներ են փոխանակել և կողմնորոշվել օրակարգին վերաբերող հայեցակարգային հարցերում: «Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում: Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է, որպեսզի ԵԱՏՄ երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ:

_TM_0856

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Վիետնամ և Սինգապուր կատարած իր այցերի այն արդյունքները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ գործունեությանը: Վարչապետը տեղեկացրել է, որ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը: «Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը»,- ասել է նա:

Հայաստանի կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան հրավիրել է նաև Իրանի նախագահին՝ մասնակցելու Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանը ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն

Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում:

Աշխաբադում սկսվել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։