Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Մեկնարկել է «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

01:08 , 28 Մայիս 2019

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից:


Ծրագրի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն, ՀԲ-ի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Ծրագիրն ուղղված է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը՝ ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Այն նպատակ ունի նաև վերացնել 2017 թ.-ին «Հարկային վարչարարության դիագնոստիկ գնահատման գործիք»-ով (TADAT) բացահայտված թերությունները:

2019 թ. ապրիլի 1-ից մեկնարկած «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրն ավարտվելու է 2021 թ. մարտի 31-ին:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ երկամյա ծրագիրը, թե՛ «Լավ կառավարման հիմնադրամի», թե՛ ՀԲ-ի համատեղ արդյունավետ աշխատանքի փորձն է. «Կարծում եմ, որ 2021 թ. կեսերին կունենանք այս ծրագրի շատ կարևոր պտուղները: Աշխատանքներն կատարվելու են 16 ուղղություններով՝ միջազգային ու տեղական մասնագետների միասնական ուժերով: Հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել ստուգումների ձեռնարկների ու հարկային վարչարարների համար աուդիտ-պլանների մշակումը»:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն` ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր բարելավում է իր տնտեսական քաղաքականությունը, հատկապես՝ հարկային ծառայությունների մատուցման ոլորտում: Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոյի խոսքով՝ ծրագիրը, ըստ էության, ՀԲ ՀՀ Կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի երկար տարիների համագործակցության շարունակությունն է, որը կնպաստի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկ հարկային համակարգի ստեղծմանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն ստորագրել են համագործակցության համաձայնագիր: «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրի աշխատանքային խմբի ղեկավար Միգարա դե Սիլվան և ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանը ներկայացրել են մեկնարկող ծրագրի մանրամասները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: