Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու ապրանքները փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգում

Վերադարձ լուրերի բաժին

Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգում: Այդ մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: 2020 թ.-ից անձնական օգտագործման ապրանքներն այդ եղանակներով կարող են ներմուծվել ԵԱՏՄ մաքսային տարածք միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, իսկ քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը: Այսինքն` միասնական դրույքաչափը կկազմի 0%:

Մինչդեռ եթե ընդհանուր քաշը և արժեքը գերազանցեն այս սահմանաչափը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք դրամը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան:

Փոխվարչապետը ներկայացրեց հակաճգնաժամային 25 միջոցառումների արդյունքները

2020 թվականին Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 25 միջոցառում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: