Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հունվարի 1-ից գործելու է միկրոբիզնեսի հարկային համակարգը

Վերադարձ լուրերի բաժին

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը: Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց, և որոշ դեպքերում նաև՝ արտոնագրային հարկի համակարգերին: Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, ուսուցման տարբեր ծրագրեր իրականացնողները և այլն: Ընդ որում, վերջիններս միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնեն մինչև գործունեություն սկսելը: Նորույթներ կան ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար:

Փոփոխություններով, սակայն, ընտանիքի անդամին արդեն անհրաժեշտ է որպես աշխատակից ձևակերպել: 2020 թվականից այլևս չի լինի արտոնագրային հարկով հարկման համակարգը: Այստեղ գործող տնտեսվարողները կտեղափոխվեն պետական տուրքի, շրջանառության կամ ընդհանուր հարկման և միկրոձեռնարկատիրության դաշտ: Եկող տարվանից՝ վարսավիրական, ավտոտեխսպասարկման և գործունեության մյուս տեսակները կգործեն միկրոձեռնարկատիրության համակարգում: Հարկման արտոնյալ համակարգից չեն կարող օգտվել խորհրդատվական և ֆինանսական ծառայություններ մատուցողները:

Երևանում՝ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնողները, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվողները ևս չեն կարող համարվել միկրոբիզնես, մինչդեռ մարզերում կարող են նրանք, ովքեր գործունեությունը չեն իրականացնում տոնավաճառներում կամ առևտրի կենտրոններում:

Ի դեպ, եթե տարվա ընթացքում ՀԴՄ մեքենայի տուգանքի 3 դեպք գրանցվի, ընկերությունը կամ անհատը կդադարի լինել միկրոբիզնես: Միկրոձեռնարկատերերն ազատվում են բոլոր պետական հարկերից, այնուամենայիվ հարկային որոշ պարտավորություններ ունեն: Մասնավորապես, ներմուծումների մասով: Միկրոբիզնեսը հարկային պարտավորություն ունի նաև վարձու աշխատողի մասով:

Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անձինք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն տարվա ավարտից հետո մինչև փետրվարի 1-ը, իսկ եթե ունեն վարձու աշխատող՝ ամսական եկամտային հարկի հաշվետվություն՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը:

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

Չինաստանը 2020 թ. արձանագրել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ցուցանիշ. Reuters

Չնայած ԱՄՆ-Չինաստան առևտրային գերլարված իրավիճակին՝ Չինաստանի վերականգնման տեմպերը զարմացրել են մասնագետներին: Ընդհանուր առմամբ, ՕՈՒՆ համաշխարհային ցուցանիշն անցած տարի անկում է ապրել 42%-ով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի: 2019 թ. այդ ցուցանիշը եղել է 1,5 տրիլիոն դոլար: Զարգացող երկրներում ՕՈՒՆ անկումը կազմել է 69%: