Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հնարավոր չէ մի ամբողջ տարի ապրել սահմանափակումների պայմաններում

Վերադարձ լուրերի բաժին

19:54 , 03 Մայիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակչությունը պետք է սովորի ապրել երկրում կորոնավիրուսի դեպքերի առկայության պայմաններում: Նա ասաց, որ երկրում հայտարարվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ, որի իմաստն անցումն է ապակենտրոնացված փուլին:

«Ակնհայտ է, որ մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսները կորոնավիրուսի նոր դեպքեր կգրանցվեն մինչև չստեղծվի պատվաստանյութ, այնպես որ վաղվանից պետք է արվի ամեն ինչ, որպեսզի ապահովվի համակեցության նոր կանոնների ապահովման հնարավորությունը, որպեսզի կարողանանք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, քանի որ հնարավոր չէ մի ամբողջ տարի ապրել սահմանափակումների պայմաններում», – ասաց վարչապետը՝ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ ուղիղ եթերի ժամանակ:

Միաժամանակ, Փաշինյանը նշեց, որ եթե այսօր մենք վստահորեն իմանայինք, որ խստագույն սահմանափակումներով ևս մեկ ամսից հետո հնարավոր կլինի վերջ դնել համաճարակին, մենք կարող էինք այդ քայլին գնալ, բայց մենք փաստորեն արձանագրել ենք, որ սա անիրատեսական է և անհնար, «և վերջին երկու ամիսների վիճակագրությունը դա ցույց տվեց»:
arka.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: