Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով

Վերադարձ լուրերի բաժին

12:04 , 06 Ապրիլ 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ երեկ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 263 թեստավորում, որից դրական է եղել ընդամենը 11-ը: «Սա վերջին շրջանի համար աննախադեպ ցածր ցուցանիշ է, եթե համեմատենք ապրիլի 3-ի տվյալների հետ, ունենք դինամիկայի 3 անգամ նվազում: Եթե առաջիկա մի քանի օրերի տվյալներով պահպանվի նույն դինամիկան, ապա դա կնշանակի, որ մենք համավարակի ողնաշարը ջարդել ենք»«- նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե սա հաստատվի՝ դա կնշանակի որի ձեռնարկված միջոցառումներն սկսել են դրական արդյունք տալ և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, պետք է ավելի խստորեն պահել կանոնները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդյունքում շանսերը կմեծանան, որ երկուշաբթվանից հնարավորություն կլինի մտածել ռեժիմի թուլացումների մասին։ Վարչապետը, միաժամանակ, հայտնել է նաև ցավալի լուր: «Ունեցել ենք ևս մեկ մահվան դեպք, 68 տարեկան քաղաքացին ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ»,- տեղեկացրել է Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 50 նամակ, 50 ժպիտ

Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան