Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՀՀ-ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նոր շուկաների հասանելիությունն ապահովելու համար

Վերադարձ լուրերի բաժին

23:33 , 30 Սեպտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Երևանում աշխատանքները սկսած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպվել է վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ֆորումը հանդիսանում է լոգիստիկ սխեմաների վերաբերյալ տեսակետների փոխանակման արդյունավետ հարթակ:

_47I9106

«Հուսով եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքների հիման վրա մենք կկարողանանք ավելի լավ գնահատել մեր հնարավորությունները և հստակեցնել մեխանիզմները՝ հաղթահարելու այն արգելքները, որոնք խոչնդոտում են տարանցիկ միջանցքների և սխեմաների լիարժեք կայացմանը, մեզ համար նախանշել առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման ամենաարդյունավետ մեթոդները»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նրա կարծիքով՝ առանցքային ոլորտներից մեկը եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացումն է, ինչը կապահովի ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության աճը, ինչպես նաև ապրանքների արտահանումը արտաքին շուկաներ: Երկրի ղեկավարն ասել է, որ Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ համապատասխան համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը՝ ապահովելով դրա լիարժեք ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, այլև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը:

Համաժողովն անցկացվելու է պանելային քննարկումների ձևաչափով: Համաժողովի ընթացքում որպես խոսնակ հանդես են գալու ԵԱՏՄ անդամ և գործընկեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխվարչապետները, տրանսպորտի ոլորտը համակարգող նախարարները, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահն ու նախարարները, ավտոմոբիլային փոխադրումների միջազգային ասոցիացիաների, բիզնես համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են գլոբալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգերին, տարածաշրջանային ինտեգրմանը, թվային տրանսպորտին ու լոգիստիկային առնչվող հարցեր: Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ քննարկելու Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժն իրացնելու հնարավորություններն ու հեռանկարը, բարձրաձայնելու առկա մարտահրավերներն ու բացերը և գտնելու փոխշահավետ ու արդիական լուծումներ՝ իրացնելու տարածաշրջանում առկա ներուժը: Միջազգային համաժողովի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվելու նաև ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ղեկավարները: Համաժողովի արդյունքներով հրապարկվելու է հռչակագիր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական գինու միջազգային պահանջարկը շարունակում է աճել

Անցնող տարվա ընթացքում հայ գինեգործները մասնակցել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների և գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Ալեքսեյ Խերսոնցևի հետ նա քննարկել է երկու երկրներում որակի հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։