Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ՀՀ-ն կողմնակից է համագործակցության փիլիսոփայության վրա կառուցված մարտավարությանը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

17:33 , 14 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Nikol_Pashinyan_47I4596

Վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ բոլորին այսօր մտահոգում է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը։ Այդ համատեքստում, վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

«Այսօր մենք կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք սպառնում են ոչ միայն մեր առողջապահական համակարգերին և քաղաքացիների առողջությանը, այլև իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր երկրների տնտեսությունների համար։ Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի համավարակը և ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում։

Nikol_Pasihnyan_gov_47I4718

Covid-19 համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարումը պահանջում է մեր կառավարությունների ուժերի առավելագույն լարվածություն։ Ակնհայտ է նաև, որ պահանջվում է ջանքերի կոորդինացում և միջոցառումների համախմբում մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում։ Ինչպես այսօր տեսնում ենք, համավարակի սանձման և անխուսափելի ճգնաժամի հաղթահարման իրավիճակից դուրս գալու ելքը շատ երկրներ տեսնում են պրոտեկցիոնիզմի տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների վրա հիմնված միջոցառումների մեջ։ Որոշ տվյալներով, շուրջ 70 երկրներ արդեն արգելքներ կամ սահմանափակումներ են սահմանել բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման համար: Բացառված չէ, որ այդ միտումը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների ավելի լայն սպեկտր։ Մեզ չի կարող չանհանգստացնել այդ հեռանկարը։ Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար սա կարող է ունենալ ամենածանր հետևանքները։

EATM_Putin_Pashinyan_47I4737

Մենք այլ ռազմավարության կողմնակից ենք․ մարտավարություն, որը կառուցված է գործընկերության և համագործակցության փիլիսոփայության վրա։

Այս առումով մեզ համար առաջնային է մեր միության շրջանակներում համագործակցությունը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ մեր տեսլականը լիակատար ըմբռնում և աջակցություն է գտնում ԵԱՏՄ-ում մեր գործընկերների և բարեկամների շրջանում: Վստահ եմ, որ մեր Միությունը ոչ միայն կդիմանա գլոբալ տնտեսական ճգնաժամի փորձությանը, այլև իր ինստիտուտների շնորհիվ կօգնի մեզ դուրս գալ դրանից՝ նվազագույն կորուստներով: Հայաստանը պատրաստ է այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը»։

Gov_ETM_T017276

Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները քննարկել են Միության տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը:

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: