Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ՀՀ կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

01:01 , 13 Հուլիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը նշել է. «Ընդհանրապես, ինչո՞ւմ է կայացել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարի հիմնական խնդիրը: Խնդիրը եղել է այն, որ, ըստ էության, մշտապես, անընդհատ, բազմիցս, մեծածավալ այդ մասին խոսվել է, բայց իրականությունը դրանից չի փոխվել: Այսօր միանշանակ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին:

Nikol_Pashinyan_13-07-19-2

Այսօր մենք խնդիր ունենք ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը և՛ կանխարգելման իմաստով, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով հնարավորինս և ցանկալի է 100 տոկոսով համապատասխանի այն քաղաքական կամքին, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և որն ունի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական մեծամասնությունը:

Կոռուպցիա ասելով մենք նկատի չունենք նախկին կոռուպցիան միայն, մենք նկատի ունենք նաև ընթացիկ և, որ շատ ավելի կարևոր է, ապագա կոռուպցիան: Այսինքն, երբեք չի կարելի այսպիսի տարբերակում դնել, որովհետև, իմ գնահատմամբ, կոռուպցիան վտանգավոր է եղել անցյալում, կոռուպցիան ավելի վտանգավոր է հիմա, կոռուպցիան ավելի վտանգավոր է դառնալու ապագայում մեր երկրի և ժողովրդի ճակատագրի համար»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Նա նշել է, որ փաստաթուղթը դեռ շրջանառվում է պետական մարմիններում, ինչպես նաև շարունակվում են քննարկումները քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

_TM_3562

Արդարադատության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակ է սահմանվում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումը բոլոր անհրաժեշտ ուղղություններով: Այդ նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծում և զարգացում, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորում, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների նվազեցում, հանրային վերահսկողության ապահովման նպատակով թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրում, իրավական և գործնական արդյունավետ մեխանիզմների սահմանմամբ բարձրացնելու կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետություն և այլն: Ռազմավարությամբ առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը ծավալել 3 ուղղությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե:

Նախարարը նաև անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը: Նա տեղեկացրել, որ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, դրանք ամփոփման փուլում են: Առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի և կներկայացվի հանրային քննարկման:

_TM_3620

Անդրադարձ է կատարվել նաև դատաիր դատաիրավական բարեփոխումներին: Քննարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության շրջանակին, կարգավիճակին, գործառույթներին, կադրային համալրմանը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորություններին, համակարգային կոռուպցիայի դեմ պայքարին, հայտարարագրման համակարգին, հակակոռուպցիոն պայքարի արդյունքների մոնիթորինգին, դատավորների բարեվարքությանը, պաշտոնատար անձանց ունեցվածքին, եկամուտների թափանցիկության և նրանց բարեվարքության ստուգման մեխանիզմների հստակեցմանը վերաբերող և այլ հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: