Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Հանքի շահագործումն արգելելու հիմք չկա»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

13:36 , 09 Սեպտեմբեր 2019

«Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ամուլսարի խնդրին: «Հասկանալի է նաեւ, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրությյան շրջանում առկա անհնագստությունները: Մենք չենք կարող ասել, հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհնագստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի վերաբերում, բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունը: Մյուս կողմից մենք չենք կարող նաեւ հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները» ,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում, իրենք որոշակի ազդակներ ունեն, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարեն, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի նվազեցման, ինչը կազդի վարկերի տոկոսների վրա: «Եւ հետեւյալ խնդիրը, կա, երբ մենք ասում ենք, որ ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում` բա եթե էդպես է, ինչո՞ւ եք օրինակ թույլ տալիս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի, կամ Թեղուտի հանքը շահագործվի, արդյոք նրանք համապատասխանում են բոլոր բնապահպանական ստանդարտներին եւ որեւէ խնդիր չեն առաջացնում: Այստեղ շատ լուրջ խնդիր մենք կարող ենք միջազգայնորեն ունենալ, երբ որ պարզվի, որ մենք խտրական վերաբերմունք ենք ցուցաբերում»,-ասաց նա:
ՀՀ վարչապետը նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտության հետ կապված՝ ասել է, որ դա այն փաստաթուղթն է, որով հանքաարդյունաբերողն ինքը բարձրաձայնում է իր պարտավորությունները հանրության առաջ:

«Եթե հիշում եք` «Սկայպ» կոնֆերանսի ժամանակ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետները ասացին, որ, ի վերջո, ցանկացած գործողության և գործունեության պատասխանատվություն կրում է «Լիդիան» ընկերությունը: «Լիդիան» ընկերությունը ինքը պետք է երաշխիքներ տա կամ չտա, ստանձնի որոշակի պարտավորություններ, ինչի արդյունքում Կառավարությունը պետք է որոշի, թե որքանով է վստահություն ցուցաբերում այդ արձանագրումների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է, որ «Լիդիան» ընկերությունն իր հետ հանդիպման ժամանակ ամենաբարձր մակարդակով երաշխավորել է, որ շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չի լինի:

«Լիդիան» ընկերությունը այս ամբողջ պատմությունից հետո գալիս է և ինձ հետ հանդիպման ընթացքում ասում է, որ «այո, ինչպես ՇՄԱԳ-ում գրել եմ, ես պարտավորվում եմ, որ այդ հանքը կշահագործեմ 100 տոկոսով անվտանգ»: Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, օդի որակը չի փոխվի, ստորերկրյա ջրերը չեն աղտոտվի, մակերեսային ջրերը չեն աղտոտվի, հողի և շրջակա միջավայրի կենսբազմազանության հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,- նշել է Վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 460 հազար զբոսաշրջիկ:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է: