Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

01:34 , 22 Ապրիլ 2020

2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Այդ մասին տեղեկացրել է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։

Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն գործիքներից է և լայն տարածում ունի աշխարհում: Ըստ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի, նպատակը՝ երկների հարկվող բազաների պաշտպանությունն է, այսինքն շահույթը պետք է հարկվի այնտեղ, որտեղ իրապես իրականացվում է տնտեսական գործունեությունը: Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ վճարողների միջև կատարվող գործարքների, այսինքն՝ վերահսկվող գործարքների պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը ստուգող մեխանիզմ է: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջև կատարվող գործարքների պայմաններին:

ՊԵԿ նախագահի հրամանով ընդունվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, որը բացառապես էլեկտրոնային է և արդեն հասանելի է հարկ վճարողներին: Ըստ Հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի, եթե փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքները, այսինքն վերահսկվող գործարքները հարկային տարվա ընթացքում գերազանցում է 200 միլիոն դրամը, ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասով ներկայացնել ծանուցման ձև: Իսկ Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտության դեպքում հարկային մարմնի պահանջով 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել նաև տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը:

Տրանսֆերային գնագոյացման տեսանկյունից հարկային հսկողություն իրականացնելիս ստուգվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար վճարվող ռոյալթիի հաշվարկման և վճարման համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության տիրույթին:

Կարևորելով նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունն ու դիտարկումները՝ կոմիտեն պարբերաբար նախաձեռնել է աշխատանքային հանդիպումներ: Հարկ վճարողների հետ քննարկվել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, որոնց լուծումները հնարավորինս արտացոլվել են իրավական ակտերում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: