Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում արտադրված ապրանքներն առանց մաքսային խոչընդոտների կարող են արտահանվել դեպի ԵԱՏՄ տարածք

Վերադարձ լուրերի բաժին

11:05 , 14 Փետրվար 2020

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Հիմնադրամի համանախագահ, նախագահության խորհրդի անդամ Կլարա Գեյվիցը շնորհակալություն է հայտնել վարչապետին հիմնադրամ այցելելու և փորձագիտական շրջանակներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնելու պատրաստակամության համար: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Nikol_Pashinyan_Friedrich_Ebert_47I8898

Կառավարության ղեկավարը մեր երկրի քաղաքական և հասարակական զարգացումների մասին խոսելուց հետո անդրադարձել է տնտեսությանը: «2019 թվականին Հայաստանի Հարապետությունում տնտեսական առումով շատ նշանակալի տարի էր: Նախ երկար տարիների ընդմիջումից հետո տնտեսական վարկանիշային երկու կազմակերպությունները՝ «Ֆիթչը» և «Մուդիսը» բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն աննախադեպ էր իր պահանջարկով և ցածր տոկոսադրույքներով: Բացի այս, 2019 թվականին և՛ Համաշխարհային բանկը, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ իրենց գնահատականները՝ այն էականորեն բարելավելով, այսինքն դարձնելով ավելի բարենպաստ:

Nikol_Pashinyan_Friedrich_Ebert_47I8880

2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019թ.: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ և՛ անձամբ ես, և՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետև մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ: Հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, ցանկանում եմ մի այսպիսի նրբություն ընդգծել, որը կարևոր է Հայաստանում տեղի ունեցող երևույթները, իրականությունը գնահատելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Nikol_Pashinyan_Friedrich_Ebert_47I8827

Նա ընդգծել է, որ 2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով: «Մենք արդեն 2 տարի անընդմեջ տուրիզմի ոլորտում երկնիշ աճ ենք արձանագրում: 2018-ին զբոսաշրջության ոլորտն աճել էր 12 տոկոսով, 2019-ին` 15 տոկոսով: Եվ ես համոզված եմ, որ այս պրոցեսը կշարունակվի, մանավանդ, որ մեր կառավարության կողմից ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ Հայաստան են մուտք գործել բյուջետային ավիաընկերությունները, այնպիսին, ինչպիսին «Ryanair»-ը, որն ի դեպ շատ շուտով ուղիղ չվերթներ կսկսի Բեռլինից դեպի Երևան, Մեմինգեմից դեպի Գյումրի, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է: Համոզված եմ, որ Գերմանիայից զբոսաշրջիկների աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա»,- ասել է Փաշինյանը:

Nikol_Pashinyan_Friedrich_Ebert_TM_7009

Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների օրակարգն, ըստ էության գծագրված է, և նկարագրված է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Եվ Հայաստանը հետևողականորեն իրականացնլու է այդ համաձայնագրով նախատեսված բարեփոխումները: «Ոզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր է տնտեսական համագործակցության հնարավորությունը Եվրամիության հետ և Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարևորում է համագործակցությունը տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Նախորդ տարի Հայաստանը նախագահել է ԵԱՏՄ-ում և դա ակնհայտորեն բարեհաջող նախագահություն էր: Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ համագործակցության տնտեսական և քաղաքական համագործակցության ջատագովն է և մենք մեր ուժերի ներածին չափով ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ համագործակցությունը կայանա: Բայց ուզում եմ ասել նաև,որ Հայաստանի Հանրապետությունը լավ միջավայր է այն օտարերկրյա, ներառյալ գերմանական և Եվրոպական ներդրումների համար, որոնք ուզում են անսահմանափակ մուտք ունենալ դեպի ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Նա նաևշեշտել է, որ Հայաստանում արտադրված ապրանքներն առանց մաքսային խոչընդոտների կարող են արտահանվել դեպի ԵԱՏՄ տարածք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Հայաստանում տնտեսական աճը կդանդաղի

Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ մեր երկրում այն կլինի 2.2%:

2020 թ. տնտեսության զարգացումները և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի տվյալների՝ ընթացիկ հաշվի պակասուրդը 2019 թ. կազմել է 1.12 մլրդ ԱՄՆ դոլար: