Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Հայաստանի տնտեսական համակարգն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները»,-Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

18:30 , 27 Հունիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները: Այդ մասին նա ասել է կառավարության հունիսի 27-ի նիստում: Վարչապետն անդրադարձել է վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիսի տնտեսական ցուցանիշներին:

«Մենք, բարեբախտաբար, շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում: Մայիսին արձանագրվել է 7.3% տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք արտահանման 15%-անոց աճ, իսկ հունվար-մայիսին, նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ 0.1%-անոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, և հիմա այդ մտահոգությունները փարատված են: Վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով մենք կունենանք արտահանման բավական շոշափելի աճ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել:

«Եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակվող արդյունաբերության կշիռը կազմում էր 62.8%, այս տարի կազմում է 64.6%, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանման կշիռը նվազել է, կազմելով 25%, նախորդ տարվա 27.6%-ի փոխարեն: Շատ կարևոր է արձանագրել, որ չնայած ընդհանուր արտահանման մեջ դեռ ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին 5 ամիսների տվյալներով այս ոլորտն արտահանման կառուցվածքում բավական մեծ աճ է արձանագրել՝ 29.5%, և նաև միջին տեխնոլոգիատարության ապրանքների խումբը նույնպես աճ է արձանագրել՝ 19.4%»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թվերը ցույց են տալիս, որ տնտեսությունն ու գործարար համայնքը կառավարության քաղաքական մեսիջներն ընկալել են, բայց կարևոր է, որ այդ մեսիջներն ընկալի ու մարսի նաև պետական կառավարման համակարգը:

«Անցյալ տարի սեպտեմբերին մենք Ազգային ժողովում քննարկումների ընթացքում ասում էինք, որ տնտեսության կառուցվածքում տեղի է ունենում փոփոխություն, որ տեխնոլոգիատար ոլորտները պետք է ավելի մեծ աճ արձանագրեն, որ արտահանումը պետք է դառնա մեր տնտեսության շարժիչ ուժը: Սրանք ընդամենը նախանշաններ են, բայց շատ կարևոր նախանշաններ, որ տնտեսությունը, գործարար համայնքը կառավարության քաղաքական մեսիջներն ընկալել են: Եվ երկու օր առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի շուրջ և այդ քննարկման արդյունքում արձանագրեցինք, որ շատ կարևոր է, որ այս ուղերձները ընկալվեն նաև պետական կառավարման համակարգում, և պետական կառավարման համակարգը նույնպես պետք է աշխատի այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանություն այսօր մեզ հուշում է տնտեսության ակտիվության ցուցանիշի կառուցվածքը: Այսինքն՝ քաղաքական ասելիքը, շատ կոնկրետ նախանշաններ կան, որ ընկալված է տնտեսության կողմից, և կան որոշակի ազդանշաններ, որ, այնուամենայնիվ, պետական կառավարման համակարգի կողմից այդ ազդակները ոչ ամբողջությամբ են ընկալված և մարսված: Խոսքը վերաբերում է ընդհանրապես պետական իշխանության բոլոր ոլորտներին՝ օրենսդիր, գործադիր, դատական, տեղական ինքնակառավարման, և սա, կարծում եմ, մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է՝ քաղաքական բովանդակության, տնտեսության և պետական կառավարման համակարգի համահունչ գործելակերպը և մտքերի վեկտորը նույնականացնելու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները անվճար կայցելեն մշակութային կենտրոններ

Նորության մասին հայտնել է աշխատանքի և սոցհարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը: