Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը ներկայացրել են բանակցությունների արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

16:06 , 10 Հուլիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով: Այդ մասին հայտնեց վարչապետի մամուլի գրասենյակը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Տուսկի հետ անդրադարձել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի: «Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը:

Nikol_Pashinyan_Donald_Tusk_briefing-4

Հանդիպման ընթացքում ես նաև խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երկուստեք նշվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլ նաև օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը:

Nikol_Pashinyan_Donald_Tusk_briefing-1

Ըստ նրա՝ անդրադարձ է եղել նաև Արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ սա իր առաջին այցելությունն է Երևան Հայաստանի խաղաղ հեղափոխությունից ի վեր: «Ուրախ եմ հիմա գտնվել այստեղ, և Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար: Իմ այցելությունն ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի և տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին»,- ասել է նա:

Դոնալդ Տուսկի խոսքով՝ գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Նա վստահեցրել է, որ Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման համար:

Nikol_Pashinyan_Donald_Tusk_briefing-2

Եվրոպական խորհրդի հեռացող նախագահի կարծիքով՝ կուռ դատական համակարգն էական բաղադրիչ է ժողովրդավարության հասնելու և տնտեսական ու սոցիալական զարգացման համար: Այստեղ ևս, ըստ նրա, Եվրամիությունը շարունակելու է աջակցել փորձագիտական օժանդակությամբ և լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնելով:

Եվրպաշտոնյան տեղեկացրել է նաև, որ ՆԻկոլ Փաշինյանի հետ քննարկել է մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը:

Nikol_Pashinyan_Donald_Tusk_briefing-5

«Ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը՝ Եվրամիությունը համարյա կրկնապատկել է 2019 թվականի համար մեր օժանդակությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել, ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական: Այս համատեքստում ես սպասում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությանը: Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ: Ես առիթ կունենամ նաև այցելել Սևանավանքը՝ մի հուշարձան, որը եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության ապացույց է»,- ասել է Դոնալդ Տուսկը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Միաժամանակ Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց մեր երկրի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Կլոր սեղանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։