Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը

Վերադարձ լուրերի բաժին

01:18 , 21 Հուլիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին Գյումրիում մասնակցել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» տնտեսական համաժողովին:

Համաժողովի բացմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա միջոցառումը հարմար է հայտնի իրադարձություններից մեկ տարի անց խոսելու կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային մոտեցումների մասին: «Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը և տնտեսական կառուցվածքը: Այս փուլում արդեն կարողացել ենք կարևոր քայլ անել, խոսքը Հարկային օրենսգրքի բարեփոխումների մասին է: Տնտեսական քաղաքականության մեջ մենք նաև հարկային փոփոխութունների մի քանի մակարդակ ենք դիտում` միկրո, միջին և մակրո բիզնեսների նկատմամբ վարվող քաղաքականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով որ մակրո բիզնեսը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

Վարչապետը տեղեկացրել է, որ գալիք տարվա հունվարի 1-ից միկրո բիզնեսը կազատվի բոլոր տեսակի հարկերից, այս ընկերությունների աշխատողների համար եկամտային հարկը 23 տոկոսի փոխարեն կսահմանվի 5-հազարական դրամ: «Սա կարևորում ենք գործարար ակտիվությունը մեծացնելու համար, այն մեր աջակցությունն է քաղաքացիներին և կոչը` ծավալել գործունեություն: Այս գործը տեսնում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք: Օրինակ, այսօր ընտանեկան բիզնեսի դեպքում շեմը բարձրացրել ենք մինչև 24 մլն դրամ: Գալիք հունվարի 1-ից այդ հնարավորությունից կօգտվեն նաև Երևանից դուրս գտնվող առևտրային կրպակները, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր իրենց գործունեությունը չեն ծավալում առևտրային կենտրոններում: Տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող հյուրատները նույնպես կօգտվեն այս արտոնությունից»,- ասել է վարչապետը:

_TM_8926

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարության տնտեսական քաղաքականությունն ունի սոցիալական ուղղվածություն. ընթացիկ տարվա հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսիների վարորդները ազատվել են վճարներից: Մինչ այս Երևանում գործունեություն ծավալող տաքսիների վարորդները ամսական վճարում էին 12, իսկ մարզերում` 8 հազար դրամ: Գործունեություն ծավալելու լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է:

«Սա նշանակում է որ մեր հայրենակիցներին գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս և հույս ունենք, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության որոշակի չափանիշ: Տաքսիների վարորդներին ազատելով հարկային պարտավորությունից` հույս ունենք, որ նրանք հետևողականորեն կաշխատեն սպասարկման, ծառայությունների վրա, որովհետև յուրաքանչյուր զբոսաշրջիկ տաքսիից որոշակի տպավորություններ է ստանում: Մեր խնդիրը պետք է լինի անել այնպես, որ Հայաստանի Հանրապետություն եկող ամեն օտարերկրացի շարունակի այցելել Հայաստան և իր հայրենակիցներին ևս հորդորի դա անել»,- ասել է վարչապետը:

Nikol_Pashyinyan_Gyumri_TM_8415

Կառավարության ղեկավարը հավելել է, որ հարկային նոր փոփոխություններով տնայնագործությամբ զբաղվող անհատները նույնպես ազատվում են շրջանառության հարկից: Ռեստորանների համար հարկային սահմանաչափերը վերադարձվել են 2018 թվականի հուլիսի 1-ի մակարդակին, հետադարձ ուժ է հաղորդվել օրենքին և ռեստորանների ներկայացուցիչները հարկերը վերահաշվարկելու հնարավորություն են ստացել: «Սրանք շատ կարևոր խթան կհադիսանան տուրիզմի զարգացման համար: Նշված ոլորտների մեծ մասը մեծ առնչություն ունի տուրիզմի հետ: Կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկները շուրջ 120 մլն դոլար ավելի են ծախսել Հայաստանում: Սա ընդգծում եմ հետևյալի համար. այս քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացում ենք որոշակի տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն»,- ասել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ կառավարությունը ուղիղ ձևով վերջ է տալու կոռուպցիոն համակարգի հետ կապված տնտեսական համակարգին և այստեղ կոմպրոմիս չի լինելու:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա»,- վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա: