Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

23:33 , 23 Սեպտեմբեր 2019

Շարունակվում է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես։ Այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակիցների թիվը շուրջ 250 է՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

_TM_2640

Բացման խոսքերով Հայաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ողջունել են Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մարիա Սալինասը, Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավար Սթիվեն Չանգը, Լոս Անջելեսի բիզնես ֆեդերացիայի ղեկավար Թրեյսի Հերնանդեզը, Լոս Անջելեսի քաղաքային կենտրոնական ասոցիացիայի փոխնախագահ Թինա Օհը։

Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովի ելույթում Հայաստանի վարչապետը նշել է, որ գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած ոլորտներից են: «Միևնույն ժամանակ, դրանք այն ոլորտներն են, որտեղ Կալիֆորնիան երկար տասնամյակներ պահպանում է համաշխարհային առաջատարի իր դիրքերը: Ինչպես տեսնում ենք, պարարտ հող կա համատեղ ձեռնարկատիրական նախաձեռնությունների համար»,- ասել է վարչապետը:

Nikol_Pashinyan_LA_Business_Forum_TM_2576

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսական հեղափոխությունը կարող է հիմնված լինել միայն արդար ինստիտուտների, հավասար միջավայրի և բոլորի հանդեպ անաչառ վերաբերմունքի վրա: «Դա նշանակում է, որ կառավարությունն ասում է ՈՉ կոռուպցիային, ՈՉ մենաշնորհներին, որպեսզի խրախուսի մեր ժողովրդի ստեղծագործ ձիրքն ու տաղանդը և հայկական տնտեսությունը մրցունակ դարձնի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ 2018-ին Հայաստանը գրանցել է 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանել միջին գնաճի մակարդակը: «Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար: Արտահանման 9 տոկոս աճ ենք ունեցել։ Դրական դինամիկան շարունակվում է այս տարի՝ առաջին կիսամյակում հասնելով 6,5 տոկոսի: Վերջերս Moody’s-ը բարելավեց Հայաստանի վարկանիշը՝ դարձնելով այն Ba3: Այս արդյունքները խոստումնալից են, սակայն հարկ է անել ավելին: Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, էներգետիկան և այլն: Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Միացյալ Նահանգները: Հայաստանը ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի անդամ է։

«Մենք շարունակում ենք խորը և համապարփակ բարեփոխումներ իրականացնել մեր բիզնես միջավայրը բարելավելու նպատակով: Կառավարությունն աշխատանքներ է տանում օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, ներառյալ օտարերկրյա ներդրողների համար առավել բարենպաստ ռեժիմի սահմանումը, օտարերկրյա ներդրողներին երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ներդնումը»,- հավաստիացրել է վարչապետը:

_TM_2604

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։ Արտերկրյա մասնավոր ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչ Բրայան Չըրչհիլն անդրադարձել է հայ-ամերիկյան ներդրումային համագործակցության զարգացման հնարավորություններին։

_TM_2753

Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումի ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման երկու հուշագիր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի միջև և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև։ Համագործակցության հուշագրերի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը և փորձի փոխանակում կիրականացնեն, մասնավորապես, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

_TM_2708

Համաժողովի ավարտից հետո ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «FoxNews11» հեռուստաալիքին։ Հայաստանի վարչապետի՝ Լոս Անջելես այցի օրակարգն ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սան Հոզե, որտեղ նախատեսվում են ՀՀ վարչապետի այցելությունները Սիլիկոնային հովտում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ, հանդիպումներ և քննարկումներ ընկերությունների ղեկավարության և հայազգի մասնագետների հետ, ինչպես նաև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: