Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանը ԵԱՏՄ-ում Սինգապուրի համախոհն ու գործընկերն է

Վերադարձ լուրերի բաժին

02:15 , 30 Սեպտեմբեր 2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն իրենց երկրի համար ԵԱՏՄ-ում կարևոր գործընկեր ու համախոհ է համարում Հայաստանը: Այդ մասին Սինգապուրի վարչապետն ասաց սեպտեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Ինձ համար պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելել: Ձեր երկրի փորձը և հմայքը, որի մասին շատ էի լսել, ուզեցի անձամբ տեսնել: Մեր երկրները ջերմ կապեր ունեն, որոնք 19-րդ դարից են սկիզբ առնում: Հայկական եկեղեցի ունենք, որն ամենահինն է Սինգապուրում: Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետի հետ խոսել ենք բազմաթիվ թեմաներից: Քննարկեցինք մեր երկկողմ կապերը, ԵԱՏՄ-ի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը: Հայաստանը համախոհ ու կարևոր գործընկեր է Սինգապուրի համար ԵԱՏՄ-ում, առաջին հայացքից մեր երկու պետությունները շատ տարբեր են, աշխարհագրական առումով էլ շատ տարբեր են, բայց երկուսս էլ կարևորում ենք ազատ և բաց առևտուրը, կրում ենք իրավունքի գերիշխանության արժեքները միջազգային հարթակներում»,- ասաց Լի Սյեն Լուն:

Սինգապուրի վարչապետը նշեց, որ ուրախ է Հայաստանի հետ Ծառայությունների ու ներդրումների համաձայնագրի ստորագրմամբ: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: