Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կունենանք 2% անկում

Վերադարձ լուրերի բաժին

Ազգային ժողովում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը:

Նախարարը նշեց, որ հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, մենք կունենանք 2 տոկոս անկում, ինչպես նաև համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:

Խոսելով վարակի հետևանքների մասին՝ նախարարը նախ նկատեց, որ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա: «Համաշխարհային տնտեսության անկումը գնահատվում է շուրջ 3 տոկոս, և այն իր ազդեցությունն է ունենում տարբեր երկրների, հետևաբար նաև Հայաստանի տնտեսության վրա: Մետաղների, նավթի համաշխարհային գների անկումը, ռուբլու արժեզրկումը նույնպես դիտարկվում են որպես արտաքին ցնցում»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ ներքին սահմանափակումները ևս իրենց ազդեցությունն են ունեցել երկրների տնտեսության վրա: «Ներքին սահմանափակումների գնահատականը Հայաստանում մոտավորապես 2-2.4 տոկոսային կետ է՝ համախառն ներքին արդյունքի իրական աճի կորստի չափով: Հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ մենք կունենանք 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում»,-ասաց նա:

Նախարարը նշեց՝ ըստ էության մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվի ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրվում է, որ մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար և մոտ 20 մլրդ դրամ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար:

«Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիք կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև համախառն ներքին արդյունքի անվանական մեծության նվազման կանխատեսում և 7 տրիլիոն 95 մլրդ դրամի փոխարեն ակնկալվում է, որ այն կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ: Համապատասխանաբար այն կգեներացնի ոչ թե 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ինչպես կանխատեսվում էր, այլ 1 տրլն 433 մլրդ դրամ կամ մոտ 169 մլրդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրված էր: Այս սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում»,-ասաց նա և պարզաբանեց, որ դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը:

«Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի: Որպեսզի այդ պակասուրդը ֆինանսավորվի, անհրաժեշտ է ըստ էության բյուջեով նախատեսվածից 2 անգամ ավել ներգրավել պարտքային միջոցներ: Եվ ներկայցված 150 մլրդ դրամանոց փաթեթի ֆինանսավորումը և պակասուրդի ֆինանսավորումը միասին կպահանջեն մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Այս ճգնաժամը գնահատվում է որպես աննխադեպ, ակնհայտ է, որ տնտեսական անկումնանխուսափելի է, հարցն այն է, թե որքան դա կկազմի և սնանկության ռիսկերը ևս անխուսափելի են»,-ասաց նա:

Tert.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: