Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կոնվերս Բանկի եւ ՄաստերՔարդի ակցիայի հաղթողը կմեկնի Փարիզ՝ Դիսնեյլենդ

Վերադարձ լուրերի բաժին

23:46 , 24 Հունվար 2020

Կոնվերս Բանկում ամփոփել են ՄաստերՔարդ վճարային համակարգի հետ իրականացված ակցիայի արդյունքները:

DSC_7412

Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ը դեկտեմբերի 15-ը, անկանխիկ գործարքների շնորհիվ ամենաշատ «Կախարդական» միավորներ կուտակած ՄաստերՔարդ քարտապանը ընտանիքի հետ գարնանը կմեկնի Փարիզ՝ Դիսնեյլենդում Star Wars Experience –ին մասնակցելու համար: Ակցիայի ամենաակտիվ ևս 4 մասնակից՝ ընտանիքի հետ, հանգիստը կանցկացնի Հայաստանում:

DSC_7334

«Ընդհանուր առմամբ, 2019թ Կոնվերս Բանկն իրականացրել է մեկ տասնյակից ավելի խրախուսման՝ այդ թվում քեշբեք ակցիաներ: Դրանց արդյունքում հաճախորդները որոշ բանկային ծառայություններից օգտվել են արտոնյալ պայմաններով: Իսկ բանկի մոտ երկու տասնյակ հաճախորդ՝ ընտանիքի հետ/ 2-4 անձ/ հանգիստն է անցկացրել Հայաստանում ու արտերկրում՝ Շրի Լանկա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Հունաստան, Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա»,-ասել են Բանկում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ