Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կընդլայնվի այգեգործության պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը

Վերադարձ լուրերի բաժին

02:13 , 08 Նոյեմբեր 2019

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կավելացվեն հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում այգիների հիմնման համար սահմանված սահմանաչափերը, 0.5-10 հա այգիներ հիմնող տնտեսավարողների պետական աջակցության չափը: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կբարձրանա ծրագրի արդյունավետությունը` հնարավորություն տալով նրանում ընդգրկվել ավելի լայն շահառուների շրջանակ:

Տնտեսավարողները հնարավորություն կունենան ստանալ պետական աջակցություն՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ, 0.5 – 100 հա այգեհիմնումներ կատարելու համար: Գործող ծրագրով այն 0.5 – 10 հա է, և բոլոր 0.5 – 10 հա-ի վրա այգեհիմնումներ կատարող շահառուները կարող են ստանալ պետական աջակցություն՝ ծախսերի փոխհատուցման եղանակով՝ կատարված ծախսերի 50 տոկոսի չափով: Գործող ծրագրով՝ 0.5 – 5 հա խաղողի այգու, 0.5 – 3 հա ինտենսիվ պտղատու այգու և հատապտղանոցի հիմնման համար՝ կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50 տոկոսի չափով: Ծրագրին ավելի լայն շահառուների շրջանակի մասնակցությունը կխթանի նոր այգիների հիմնման գործընթացը, կավելանան այգիների տարածքները, հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, արտահանման և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ: Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

Ֆինանսների նախարարությունն այդ ուղղությամբ գործադրել է մեծ ջանքեր և եղել հետևողական: Թե հատկապես որ գործողությունների համար է Հայաստանը հանվել «մոխրագույն ցուցակից», իմացեք՝ կարդալով հոդվածն ամբողջությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Խրախուսվելու է էներգախնայողությունը

Կառավարությունը ԵՄ-ի օժանդակությամբ խրախուսում է էներգախնայողությանն ուղղված ծրագրերը:

Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը

ՀՀ կառավարությունն այն հիմնել էր 2011 թ.՝ ծրագրի իրականացման համար: 2016 թ.-ից այն չի գործել: