Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունում կայացել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը

Վերադարձ լուրերի բաժին

21:21 , 04 Սեպտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի գրասենյակը:
Erik_Grigoryan_Amulsar_TM_9794
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել:

Արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն:

Nikol_Pashinyan_Amulsar_TM_9790

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

Ուշադրություն՝ տեսանյութն առանց ձայնի է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 460 հազար զբոսաշրջիկ:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է: