Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունն արտակարգ դրության ժամկետը կերկարաձգի 30 օրով` մինչև հունիսի 13-ը

Վերադարձ լուրերի բաժին

16:59 , 14 Մայիս 2020

Մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: b4b.am-ին գործադիրի մամուլի ծառայությունը հայտնեց, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում 2020 թ. մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի 30 օրով` մինչև 2020 թ. հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ սահմանվել է, որ մի շարք սահմանափակումներ և միջոցառումներ, օրինակ՝ ազատ տեղաշարժվելու, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու, կարող են նաև պայմանով կիրառվել: Ըստ նախարարի՝ մեղմվել են նաև սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում: Մասնավորապես, թույլատրվելու է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում` անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: