Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավելյալ հավաքագրված եկամուտներից միջոցներ է հատկացրել ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավմանը

Վերադարձ լուրերի բաժին

21:42 , 25 Հուլիս 2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 450,517.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշման ընդունումը բխում է ««Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների օգտագործած ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության, ի դեմս՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ միջև 2018 թ. դեկտեմբերի 12-ին կնքված N 8 համաձայնագրի պահանջից:
450,517.0 հազ. դրամը կուղղվի համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10-ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացմանը: Նախարար Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ համաձայնագրի շրջանակում վերջին 1 տարվա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ է կատարելու, և հատկացված գումարով նախատեսվող աշխատանքները դրա շրջանակում են:

Հարցի առնչությամբ փոխվարչապետ Ավինյանը նշել է. «Այս աշխատանքներն իրականացվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներից, որոնք մեր քաղաքացիները վճարել են պետբյուջե, և ընդհանուր առմամբ այդ միջոցներն ուղղվում են առաջին անհրաժեշտության նմանատիպ ծրագրերին: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է. պետք է առիթը բաց չթողնել և ևս մեկ անգամ կոչ անել բարեխղճորեն վճարել հարկերը»:

Մեկ այլ որոշմամբ վերաբաշխում կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ գործադիրը 261.382.9 հազ. դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար բենզինի և դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահպանման և շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային և տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Որոշման ընդունմամբ կապահովվի Փրկարար ծառայության բնականոն աշխատանքը, արագ արձագանքումը, և փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի բարձր և արդյունավետ մակարդակով: Հաշվի առնելով հրդեհների քանակի կտրուկ աճը և սեզոնային փրկարարական աշխատանքները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված մի շարք սարքավորումների և ապրանքների գնումն անհրաժեշտ է իրականացնել հրատապ եղանակով՝ գործադիրը թույլատրել է ԱԻՆ-ին գնման գործընթացը կազմակերպել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:

Փոխվարչապետը նշել է, որ այս տարի իրապես աննախադեպ քանակի հրդեհներ են լինում ՀՀ ողջ տարածքով, և հավելյալ միջոցներից որոշակի գումար հատկացվում է հենց այս ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրներն ավելի արդյունավետ լուծվեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը:

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ` ահա ռուսական շուկայում պահանջված հայկական ապրանքի ոչ ամբողջական ցանկը:

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումը: