Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավանություն է տվել «օդի փողը» վերացնող նախագծին

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստի ընթացքում հավանության է արժանացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջակվում է նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանել օդի տուրքը:

Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի, հնարավոր է նաև բացառվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանը և առկա շուկաների խթանմանը:

Ըստ գնահատումների և հաշվարկների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գեներացվի: Առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ խոսքը նոր ուղղությունների մասին է, որոնք վերջին 12 ամիսներին չեն սպասարկվել:

Suren_Papikyan_47I5092

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ կայացվել է քաղաքական որոշում: «Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշում՝ Երևան և Գյումրի չվերթներ իրականացնելու: Արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս նույն պայմաններից օգտվել: Սա ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով»,-ասել է վարչապետը:

Tatevik_Revazyan_47I5122

Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ: «Ունենք հաստատված 8 նոր ուղղություններ, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացումը՝ դրանց թիվը կլինի 10-ից ավելի: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», – ասել է Տաթևիկ Ռևազյանը:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, խոսքը 10-ից ավելի ուղղությունների մասին է: «Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

4933 կազմակերպության գործունեության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

04-08-20: Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. ԿԲ

Ոսկու գինը նվազել է 109.89 դրամով և կազմել 30581.45 դրամ:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Ֆիզիկական և իրավաբանական անձանց հետաքրքրությունն այս ներդրումայն գործիքի նկատմամբ պայմանավորված է նաև Յունիբանկի բարձր հեղինակությամբ: