Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գնումների համակարգում՝ դնելով բարձր նշաձող

Վերադարձ լուրերի բաժին

01:01 , 11 Հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին. «Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն, իհարկե, արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ես ուզում եմ ընդգծել, որ, ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում, Հալեպում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»:

Անցնելով հարցերի քննարկմանը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որը մշակվել է գնումների համակարգի բարեփոխումների 2-րդ փուլի շրջանակում՝ ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկման արդյունքներով, հիմք ընդունելով նաև պետական մարմիններից և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններից ստացված առաջարկությունները: Որոշմամբ պետական գնումների համակարգում առաջարկվում է, մասնավորապես, հետևյալ հիմնական փոփոխությունները. երկակի մեկնաբանությունից խուսափելու համար սահմանվում է, որ այն շինարարական ծրագրերը, որոնց իրականացման համար չեն պահանջվում փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթեր, ֆինանսական միջոցները նախատեսվում են առանց այդ փաստաթղթերի առկայության: Նախատեսվում է, որ գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցը սահմանում է պատվիրատուի ղեկավարը, նկատի ունենալով, որ եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ, ապա գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գորոծողությունները պետք է կատարվեն (ընթացակարգը պետք է կազմակերպվի) գնման առարկան գնումների պլանում ներառվելուն հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանվում են մասնակիցների նկատմամբ որակավորման չափանիշներ սահմանելու և դրանց հիմնավորման համար փաստաթղթեր պահանջելու հետ կապված կարգավորումները, նախատեսելով, որ գնման ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակիցը իր ներկայացրած գնային առաջարկի չափով, բացի պայմանագրի (կանխավճարի) ապահովումը, պատվիրատուին կներկայացնի որակավորման ապահովում՝ 1-ից 10 մլն դրամ գին ունեցող գնումների համար տուժանքի, իսկ 10 մլն դրամից բարձր գնումների դեպքում՝ բանկային երաշխիքի ձևով: Ընդ որում եթե ընտրված մասնակիցը չի ներկայացնում ապահովումը, ապա պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ վերջինիս «սև ցուցակում» ներառելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տարբեր գերատեսչություններ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու մտահոգությունները, հարցի շուրջ կայացել է շահագրգիռ քննարկում: Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մենք ըստ էության նոր ինստիտուտ ենք ներդնում, եկեք տարբեր պատճառաբանություններ չգտնենք այդ ինտիտուտի ներդրումը հետագձել համար՝ ասելով, որ այն ռիսկեր կառաջացնի. կառաջացնի՝ կկառավարենք: Սա կառավարության որոշում է, և եկեք բարձր նշաձող դնենք, տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Չենք կարողանա թռնել այդ նշաձողի վրայով՝ կիջեցնենք այն»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո այլևս ոչ մի «ֆեյք» ընկերություն չի կարողանա մասնակցել պետական գնումների գործընթացին: Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների կարևորությունը և նշել. «Պետք է չափանիշները բարձրացնենք, հակառակ դեպքում այդ «յոլա գնալու» տրամաբանությունից դուրս չենք գալու: Ընդհանրապես երկիրը պետք է «յոլա գնալու» տրամաբանությունից դուրս գա բոլոր ոլորտներում, դրա համար պետք է գնալ կոնկրետ քայլերի, և սա կոնկրետ քայլ է՝ դնել բարձր նշաձող: Ես ձեր մտահոգությունը կիսում եմ, կարող է պարզվի իրոք այդ չափանիշը շատ բարձր ենք դրել և այն պրոբլեմներ է առաջացնում: Եթե կպարզվի այդպես է, ապա կհավաքվենք և կքննարկենք: Բայց առնվազն քաղաքական մեսիջի առումով ամենաբարձր նշաձողն ենք մեր առաջ դնում և կարծում եմ՝ գոնե այս փուլի համար լավ է»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ ակտիվացնել VoLTE ծառայությունը՝ մուտք գործելով Settings –> Cellular –> Cellular Data Options –> Voice & Data: Այնուհետև պետք է ընտրել 4G, VoLTE On տարբերակը։

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 դոլար է, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է: Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 51 մասնաճյուղերից ցանկացածում:

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: