Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:
Քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության և մահացության վերաբերյալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Նա ներկայացրել է Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողության, ՀՀ բժշկական հաստատությունների տեխնիկական պատրաստվածության և ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածության վերաբերյալ տեղեկությունը: Մասնակիցները քննարկել են հետագա քայլերը, այդ թվում նաև՝ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն առնչվող իրավիճակով պայմանավորված անելիքները: Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր կառավարության որոշմամբ երկշաբաթյա ժամկետով կփակենք ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Որևէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա. խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին և Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք:
Օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն որոշակի, բայց ոչ ամբողջական սահմանափակումներ: Այս սահմանափակումները, այս որոշումը մենք երկու շաբաթով կկայացնենք, և երկու շաբաթվա ընթացքում ավելի սերտ հաղորդակցության մեջ կլինենք մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ, որպեսզի իրավիճակի ավելի ամբողջական գնահատական ունենանք և նաև համատեղ որոշենք մեր հետագա անելիքներն այս ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ արձանագրել նաև, որ որևէ խուճապի անհրաժեշտություն չկա: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունեն այս պահին անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները՝ ախտորոշելու հիվանդությունը: Այսօր կառավարությունը հեռակա նիստով կկայացնի որոշում, և որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից»:
Դիտումներ 1316
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: