Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարության խնդիրն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել իրենց տաղանդը բացահայտելու, զարգացնելու պայմաններ

Վերադարձ լուրերի բաժին

23:36 , 03 Դեկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

_47I1322

Վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարագում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը երեխաներ են:

Nikol_Pashinyan_47I1194
Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ և նաև 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ և բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենան»,- ասել է կառավարության ղեկավարը:

Zaruhi_Batoyan_47I1304
Այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ այժմ ընթացքի մեջ է հաշմանդամության գնահատման նոր համակարգի ներդրման և ծառայությունների մատուցման գործընթացը: Նոր մոդելը և ծառայությունների փաթեթի նախագիծը ներկայացվել է միջգերատեսչական քննարկման՝ պատասխանատվությունների շրջանակը հստակեցնելու համար։ Ըստ նախարարի՝ իրականացվող աշխատանքն ու քայլերը միտված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող պետական քաղաքականությունը բժշկական մոդելի վրա հիմնված լինելու փոխարեն դարձնել սոցիալ-իրավունքահենք, ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Hayk_Marutyan_47I1335

Օրենսդրական նոր նախագծով ամրագրվում են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, որոնք ամբողջությամբ համահունչ են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերին։ Նախագծով կարգելվի հաշմանդամության հիմքով խտրականությունը: Դրա ընդունման պարագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները` անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կպարտավորվեն ապահովել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական և այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության և հաղորդակցության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմաններ: Նախագծով կարգելվի հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի այնպիսի հաստատությունների ստեղծումը, որտեղ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, կներդրվի անձնական օգնականի ինստիտուտը։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում արձանագրվել է, որ այժմ Հայաստանում առկա են բազմաթիվ շենք-շինություններ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, մատչելի չեն վերջիններիս համար: Նախարար Բաթոյանը նկատել է, որ 2007 թվականին ընդունված որոշմամբ՝ Հայաստանում կառուցվող յուրաքանչյուր շենք-շինություն պետք է ունենա հաշմանդամություն ունեցողների համար անհրաժեշտ պայմաններ, սակայն, չնայած դրա առկայությանը, բազմաթիվ դեպքերում այդ պահանջը չի պահպանվել:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել հաշվառում՝ հետաքննելու նման դեպքերն ու պարզելու համապատասխան կառույցներն ընդունած պաշտոնատար անձանց շրջանակը՝ իրավական գնահատական տալու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այսուհետ բացառել յուրաքանչյուր նման դեպք և ապահովել, որպեսզի բոլոր նորակառույց շենքերում և շինություններում լինեն մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

_TM_7865

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Ես չեմ ուզում մերկանտիլ երևալ, բայց հաշմանդամության հարցի ամենակարևոր հարթություններից մեկը երկրի զարգացման ռազմավարությունն է: Երկիրը կարող է զարգացման լուրջ մակարդակի հասնել, եթե զարգացման ամբողջ պոտենցիալն օգտագործվում է: Սա է պատճառը, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանը տարբեր ծրագրերում:

Եթե երկրի տնտեսական ռեսուրսի կեսից շատին, կներեք արտահայտությանս համար, «նստեցրել ենք տներում», հետո ասում ենք՝ մեր կյանքը չի լավանում, մեր տնտեսությունը չի զարգանում, ապա ինչպե՞ս պետք է զարգանա, եթե մեր տնտեսության ռեսուրսի կեսից ավելին ուղղակի տներում փակված է: Սա մեծագույն խնդիր է: Ի՞նչ պատճառով է փակված՝ ավանդությունների պատճառով է փակված, ինչ-որ այլ ձևակերպումների, արժեքների նենգափոխումների, ոմանց մտածողության սահմանափակ լինելու, էական չէ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն, որ իրենք ասում են, թե 5-10 հազար դրամով հաշմանդամություն ունեցող անձանց նպաստների բարձրացումը նրանց կյանքում ռազմավարական փոփոխություններ չի մտցնելու՝ չի նշանակում, թե կառավարությունն այդպիսի խնդիր չի դնում իր առաջ, որպեսզի նաև այս փոքր կոմպոնենտով կարողանա քաղաքացիների կյանքը մի փոքր բարելավել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: