Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Լիդիան Արմենիան» ժամանակին հանրային քննարկումներ անցկացրել է

Վերադարձ լուրերի բաժին

16:15 , 25 Օգոստոս 2019

«Լիդիան Արմենա» ընկերությունը տարածել է 2015 և 2016 թթ. Ջերմուկ քաղաքում անցկացված հանրային քննարկումների տեսանյութը: Ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է.

«Արդեն երկար ժամանակ է տարբեր խմբերի կողմից շահարկվում է, թե իբր Լիդիանը Ջերմուկում ոչ մի հանրային քննարկում չի անցկացրել: Այս առիթով մեկընդմիշտ ցանկանում ենք փակել արհեստականորեն ստեղծված այս թեման և հիշեցնել: Որևէ համայնքի ազդակիր լինել-չլինելու հարցը օրենսդրության համաձայն որոշում է ոչ թե ընդերքօգտագործողը, այլ լիազորված պետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության (ներկայիս Շրջակա միջավայրի) նախարարությունը։ Ընկերությունը իր ՇՄԱԳ գործընթացներում առաջնորդվել է այս կամ այն համայնքն ազդակիր ճանաչել-չճանաչելու մասին լիազորված մարմնի դիրքորոշմամբ։

Միևնույն ժամանակ, անգամ այն դեպքերում, երբ Ջերմուկը լիազորված մարմնի կողմից ճանաչված չի եղել որպես ազդակիր համայնք, Ընկերությունը հանրային քննարկումներ է անցկացրել Ջերմուկում, հրավիրել է միջազգային մասնագետների և ներկայացրել Ծրագրի բնապահպանական կողմերը: Հանրային քննարկումների մասին հայտարարությունը եղել է հրապարակային, մասնակցելու առձեռն հրավեր է հանձնվել Ջերմուկի առնվազն 700 բնակչի: Քննարկումներին մասնակցել են բազմաթիվ ջերմուկցիներ, ավելին այսօր Ամուլսարի ծրագրի դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ մասնակցել են նաև Երևանում կայացած հանրային քննարկումներին: Ապացույցը՝ տեսանյութում:

Բացի այդ Ընկերության կողմից իրականացված վերջին ՇՄԱԳ-ի դեպքում Ջերմուկն արդեն լիազորված մարմնի կողմից ճանաչված էր որպես ազդակիր համայնք, սակայն ՀՀ օրենսդրությունը չի պահանջում հանրային լսումներ անցկացնել բոլոր ազդակիր համայնքներում, եթե դրանց թիվը մեկից ավելի է։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 19.11.2014թ․ թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն ազդակիր համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպումը` ձեռնարկողի հետ համատեղ, ապահովում է այն համայնքի ղեկավարը, որի վարչական սահմաններում նախատեսվում է գործունեությունը` ապահովելով բոլոր ազդակիր համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչն էլ արվել է Ընկերության կողմից»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: