Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

20:21 , 26 Փետրվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ինքը բավարարված չէ դրա արդյունքներով: «Համոզված եմ՝ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը: Ընդ որում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն և ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը տեղեկացրել է, որ 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ քննչական ծառայության ողջ նախորդ ընթացքում քննած գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: Ըստ Փաշինյանի՝ Ազգային անվտանգության ծառայության 2019 թվականի վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավելի է, 1371 տոկոսով, իսկ Քննչական կոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են 462 տոկոսով: Ոստիկանությունում, ըստ նրա, 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են, 10767 տոկոսով: 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո կոռուպցիոն գործերով վերականգնվել է 150 մլն դոլարի վնաս՝ ներառյալ նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները:

Gov_T012748
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե Պետեկամուտների կոմիտեի վերականգնումները հանվեն հաշվարկից, այդ թվաբանությունը կիսով չափ կկրճատվի: «Ինչո՞ւ եմ առանձնացնում Պետեկամուտների կոմիտեի հատվածը, որովհետև այստեղ շատ դժվար է տարանջատել չկատարված, ապա վերականգնված զուտ հարկային պարտավորությունների հատվածը մաքուր կոռուպցիոն եկամուտների հաշվարկից: Ահա, ուրեմն, եթե հիմնվենք միայն Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից վերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ ենք արդյոք պնդել, թե 1.5 տարվա ընթացքում 70, 80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: Իմ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, կրկին ու կրկին՝ ո՛չ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասն իրոք օբյեկտիվ են ու արդարացված»,- շարունակել վարչապետը:

Ըստ նրա՝ Հայաստանի իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տվել փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացել: «Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես»,- պնդել է Նիկոլ Փաշինյանը: Նա համոզմունք է հայտնել, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով:

Nikol_Pashinyan_47I2608

«Հայաստանի Հանրապետությունը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ես՝ որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: Եվ ուրեմն, իմ ակնկալիքն է, որ իրավապահ մարմինները՝ քննչական և օպերատիվ-հետախուզական ողջ պոտենցիալի ներգրավմամբ, իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Նա մեջբերել է Համաշխարհային բանկի՝ «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմից և տեղափոխվել օֆշորային գոտիներ: Ըստ վարչապետի՝ Հայաստանը հայտնվել է այդ երկրների առաջատար քսանյակում: Այդ ցանկում են հայտնվել, օրինակ՝ Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա-Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան և այլ երկրներ:

gov_T012782
«Այս ամենը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել և չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանում օրինական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ որևէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք: Հայաստանում բիզնեսը, տնտեսական գործունեությունը պետք է լինի լիարժեք պաշտպանված որևէ ապօրինի միջամտությունից: Մենք օրինական բիզնեսի առաջ միայն խնդիր ենք դնում՝ վճարել օրինական հարկերը: Այս կետից հետո մեր ասելիքը ձեռնարկատերերին շարունակում է մնալ նույնը՝ հարստացե՛ք և հարստացրե՛ք, և մենք սրա համար կստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: