Invalid username or password
<
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի ավարտից հետո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լրատվամիջոցների համար անցկացրած ճեպազրւյցի ընթացքում նշել է, որ Իրանի և ԵԱՏՄ միջև հարաբերությունների առումով իրավիճակը բարդանում է նրանով, որ երբ Միությունն Իսլամական Պետության հետ բանակցություններ էր վարում, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ չկար:
Ըստ Սարգսյանի՝ դա որոշակի ճշգրտումներ կմտցնի տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ դա լրջորեն ազդում է իրանցի գործընկերների հետ առևտրի, գործարքների, ֆինանսական գործողությունների իրականացման տեխնոլոգիաների վրա: «Բայց, միևնույն ժամանակ, պարզ է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրանի նկատմամբ, մյուս կողմից՝ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում և ամենից առաջ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը կարող է օգտվել իր աշխարհագրական դիրքից և առաջարկել կոնկրետ գործիքակազմ, որոնք կնպաստեին Իրանի հետ առևտրի, ապրանքաշրջանառության աճին, և այդ թվում Հայաստանը կիրագործեր իր՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև կամրջի գործառույթը: Կարծում եմ, որ դրանից պետք է օգտվել»- կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետը:
Դիտումներ 2344
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: