Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Իրադարձությունը իմիջի առումով դրական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի վրա

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ, «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այս օրերին շատ է խոսվում Արդշինի կողմից $300մլն ծավալով եվրաբոնդերի թողարկման և ՀՀ բանկային համակարգի վրա դրա հնարավոր ազդեցության մասին

Ի՞նչ է տեղի ունեցել – մոտ մեկ շաբաթ առաջ, Արդշինբանկը, Նիդեռլանդներում գրանցված Dilijan Finance B.V․ հատուկ նշանակության ընկերության միջոցով եվրաբոնդեր է ցուցակագրել Իռլանդիայի բորսայում՝ 5 տարի ժամկետով և 6.5% տարեկան եկամտաբերությամբ։ Հաջորդիվ, Dilijan Finance B.V․-ն այդ գումարը վարկի տեսքով տրամադրելու է Արդշինբանկին, որի համար փաստացի տոկոսադրույքը 6.5%-ից ավել կլինի, եթե հաշվի առնենք, որ թողարկման հետ կապված ծախսերը նույնպես պետք է փոխհատուցվեն Արդշինբանկի կողմից։

Ինչպե՞ս կազդի – այդ $300մլն-ից մոտ $40մլն-ը, ամենայն հավանականությամբ, կուղղվի նախորդ թողարկումների պարտատոմսերի մարմանը, մյուս մասը կարող է ուղղվել մեր տնտեսության վարկավորմանը (հնարավոր է նաև մասնակիորեն ուղղվի այլ երկրների կամ կորպորացիաների արժեթղթերի ձեռքբերմանը, դեռ պարզ չի)։ Հաշվի առնելով, որ բանկային համակարգի վարկերի ընդհանուր մեծությունը մոտ $7.5 միլիարդ դոլար է, ամենայն հավանականությամբ, ազդեցությունը մեր բանկային համակարգի վարկերի տոկոսադրույքի վրա շատ չնչին կլինի։ Բացի այդ, կարծիքներ են հնչում, թե Արդշինը սրանով կդառնա բանկային համակարգի առաջատար, իրականում, խզվածքը, օրինակ, հաճախորդներին տրված վարկերի գծով, Ամերիաբանկի և Արդշինի միջև այնքան մեծ է, որ նույնիսկ եթե այդ $260 մլն-ը ուղղվի վարկերի տրամադրմանը, միևնույն է չի կարող շրջանցել։

Այդուհանդերձ, նշված իրադարձությունը իմիջի առումով դրական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի վրա։

Հ․Գ․ Հա, մեկ էլ մոռացա ասեմ, սա «օտարերկրյա այլ ներդրում» է համարվում»։

Civilnet կայքի հետ Ֆանյանի զրույցը՝

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: