Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Իտալիայի վարչապետի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

23:40 , 23 Նոյեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան վերադառնաուց առաջ հանդիպում է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեի հետ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծատայությունը:

Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր՝ «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։ Երկու երկրների վարչապետների ներկայությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո դի Ստեֆանոն փոխանակել են փաստաթղթերը։

_47I7960

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մեր բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրեցինք առևտրատնտեսական հարաբերություններին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահի դրությամբ Իտալիան մեր երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում»:

Nikol_Pashinyan_Giuseppe_Conte_47I8220

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար։

Nikol_Pashinyan_Giuseppe_Conte_47I8256

Երկու երկրների վարչապետներն անդրադարել են զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Նրանք կարևորել են 2020 թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։

«Բարձր գնահատեցի Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում»,- հավելել է Փաշինյանը:

Nikol_Pashinyan_Giuseppe_Conte_47I8297

Ասուլիսից առաջ Նիկոլ Փաշինյանը և Ջուզեպե Կոնտեն հանդիպել են Իտալիայի վարչապետի նստավայրում՝ Կիջի պալատում: Հանդիպման ընթացքում քննակվել են ասուլիսի ժամանակ շոշափված թեմաները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան:

Nikol_Pashinyan_Giuseppe_Conte_TM_4124

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։