Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որի օգնությամբ ֆիզիկական անձինք կարող են հաշվարկել 2020 թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման գումարը: Երեք տարուց ոչ ավելի տարիք ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկը կախված է լինելու ավտոմեքենայի արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից։ Երեք տարուց ավելի տարիք ունեցող մեքենաների համար մաքսային վճարը հաշվարկվելու է շարժիչի յուրահատուկ դրույքաչափով։ Գումարվելու է նաև բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եթե մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկրված մեքենայի համար գրանցվի ուղևորային մաքսային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019 թ. գործող դրույքաչափերով: Բացի այդ, եթե մինչև տարեվերջ ոչ անձնական օգտագործման նպատակով մեքենա ներկրելիս ֆիզիկական անձինք ներկայացնեն նախնական մաքսային հայտարարագիր, և հաջորդող 30 օրվա ընթացքում ավտոմեքենան տեղակայվի մաքսային հսկողության գոտում, մաքսազերծումը կկատարվի 2019 թ. դրույքաչափերով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: