Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս կարող է սպառողը տարբերել ՀԴՄ կտրոնն այլ կտրոններից

Վերադարձ լուրերի բաժին

15:40 , 02 Դեկտեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութը կամ տնտեսվարող այլ սուբյեկտները տրամադրել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրությունը թույլատրում է տնտեսվարող սուբյեկտներին ինտեգրել արտաքին կամ առևտրային ծրագրերը ՀԴՄ-ի ծրագրին և արդյունքում կտրոնները տրամադրել ՀԴՄ սարքից տարբերվող սարքի միջոցով:

Այդ եղանակով տպված կտրոնները կարող են ունենալ ցանկացած տեսք: Օրինակ՝ ավելի լայն կամ երկար լինել: Սակայն ՀԴՄ կտրոն համարվելու համար պարտադիր է, որ դրանցում արտացոլվեն ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալները: Սպառողներն առավել ուշադրություն պետք է դարձնեն կտրոնի հերթական` ութանիշ համարին (ԿՀ), հարկ վճարողի հաշվառման համարին (ՀՎՀՀ)` նվազագույնը 8 նիշ, տնտեսվարող սուբյեկտի անվանմանը, հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարին (ԳՀ)` նվազագույնը 8 նիշ:
Կարևոր է իմանալ, որ ՀԴՄ կտրոններն ունենում են նաև չկրկնվող ֆիսկալային համար` 8 նիշից բաղկացած, որը գեներացվում է հարկային մարմնի մշակած հատուկ ալգորիթմով: Եթե կտրոնի վրա չկա ֆիսկալային համար, մեծ է ռիսկը, որ այն չի տպվում ֆիսկալավորման ռեժիմում: Հետևաբար նման կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն չի փոխանցվում հարկային մարմնի տեղեկատվական համակարգ:

Այս ամենն իմանալով սպառողը կարող է տարբերել ՀԴՄ կտրոնն այլ կտրոններից` ստուգելով պահանջվող տվյալների առկայությունը: Տնտեսվարողներից թերի տվյալներով կտրոններ ստանալու դեպքերի մասին քաղաքացիները կարող են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

ՀԴՄ կտրոն չտպելը զինվորի հացը գողանալ է. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների՝ շուկայի ամենացածր սակագինը

Հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։