Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Իլոն Մասկը 750 միլիոն դոլար է կորցրել դագաղանման ամենագնացի պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

23:07 , 24 Նոյեմբեր 2019

Նոյեմբերի 21-ին Տեսլա ընկերության ղեկավար Իլոն Մասկը ներկայացրեց նոր մեքենան՝ Cybertruck կոչվող ֆուտուրիստական ամենագնաց-փիկափը: Սակայն ներկայացումից հետո Տեսլայի արժեթղթերի բորսայում արժեզրկվեցին, ինչը Մասկի կարողությունը պակասեցրեց 750 միլիոն դոլարով: Արժեզրկման պատճառը, մասնագետների գնահատմամբ, ոչ միայն ամենագնացի շոկային տեսքն էր: «Ձեզ անհրաժեշտ է հուսալի ամենագնաց, այլ ոչ թե ինչ-որ կեղծ ապրանք: Ձեզ անհրաժեշտ է բեռնատար, որը չի վնասվի մուրճի հարվածներից, որի վրա երբևէ փոսեր և քերծվածքներ չեն լինի»,- վստահեցրել է Մասկը և անցել ասածն ապացուցելուն:

Երբ Տեսլայի դիզայները մուրճով հարվածել է մեքենայի դռանը, այն դույզն ինչ չի տուժել: Սակայն երբ Մասկը նրան խնդրել է մետաղական գունդ նետել մեքենայի ապակու վրա, տեղի ունեցել անսպասելին՝ ապակին կոտրվել է: Երկրորդ գունդը նետել են ավելի թույլ, սակայն դրանից էլ ապակին ճաքել է: «Անհասկանալի պատճառով ապակին կոտրվեց, և ես չգիտեմ՝ ինչու: Ավելի ուշ մեն դա կուղղենք»,- ներկայացման ժամանակ բեմից ասել է Մասկը:

Ցուցադրությունը խարխլել է ներդրողների վստահությունը,մանավանդ՝ հաշվի առնելով նրա արմատական դիզայնը: Նոյեմբերի 22-ին ֆոնդային բորսաների գործարքների ավարտից հետո Տեսլայի արժեթղթերն արժեզրկվել են 6%-ով: Դրա պատճառով Մասկի կարողությունը կրճատվել է 768 միլիոն դոլարով և հասել 23,6 միլիարդ դոլարի: Իլոն Մասկը Ֆորբսի՝ իրական ժամանակում թարմացվող ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 41-րդ տեղը:

Ուոլ սթրիթի 35 վերլուծաբաններից 16-ը Bloomberg-ի հետ զրույցում Տեսլայի արժեթղթերին տվել են «վաճառել» վարկանիշը, 12-ի կարծիքով՝ այն «գնել» վարկանիշն ունի, իսկ ևս 9- վերլուծաբանի կարծիքով Տեսլայի արժեթղթերն ունեն «պահել» վարկանիշը: Մասնագետների մի մասը պնդում է, որ դեռևս պետք չէ շտապել արժեթղթերը վաճառելու հարցում: Որոշ փորձագետներ էլ համոզված են, որ պետք է գնել նոր արժեթղթեր, քանի որ փիկապն ի վերջո կարողանա գրավել նոր գնորդների, իսկ ցուցադրության ժամանակ տեղի ունեցածը պարզապես տհաճ մանրուք էր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: