Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանան իրավաբանական անձինք հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրելիս

Վերադարձ լուրերի բաժին

19:34 , 08 Դեկտեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեն իրավաբանական անձանց իրազեկում է 2020 թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին: Այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որոնք միասին կազմելու են մաքսազերծման գումարը:

Երեք տարուց ավելի տարիք ունեցող մեքենաների մաքսազերծման դեպքում հաշվի է առնվելու նաև շարժիչի աշխատանքային ծավալը։ Ի դեպ, յուրաքանչյուրի դեպքում սահմանված է յուրահատուկ դրույքաչափ։ Մաքսազերծման գումարում ներառվելու են նաև ԱԱՀ և բնապահպանական հարկը:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եթե իրավաբանական անձինք ներկրված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցեն ապրանքային, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թ. գործող դրույքաչափերով: Բացի այդ, եթե մինչև տարեվերջ իրավաբանական անձինք ներկայացնեն նախնական մաքսային հայտարարագիր, և հաջորդող 30 օրվա ընթացքում մեքենան տեղակայվի մաքսային հսկողության գոտում, մաքսազերծումը կկատարվի 2019 թ. դրույքաչափերով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Պատվիրակությունը գլխավորել է Վասիլիս Մարագոսը: